Թրամփը հայտարարել է, որ Իրանը «կջնջվի երկրի երեսից», եթե իր հետ «ինչ-որ բան պատահի»

Լուրեր

01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
01.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 10:57
10 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար
01.10.2026 | 10:52
Պաշտպանական բյուջեն 47 մլրդ դրամով կավելանա՝ հասնելով 613 միլիարդ դրամի
01.10.2026 | 10:50
Փակվել են Բերդի նախկին համայնքապետի ընտանիքին պատկանող գազալցակայանները
01.10.2026 | 10:44
Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել զորամաս․ թերություններ են արձանագրվել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Թրամփը զգուշացրել է Իրանին, որ Թեհրանի առաջնորդների կողմից շարունակվող սպանության սպառնալիքներին կպատասխանի երկիրը «պայթեցնելով», գրում է The Hill-ը։

«Դե՝ նրանք չպետք է դա անեին, բայց ես ծանուցում եմ թողել։ Ինչ էլ որ պատահի, մենք ամբողջը պայթեցնելու ենք, ամբողջ երկիրը պայթեցնելու ենք»,- հայտարարել է Թրամփը News Nation-ի «Katie Pavlich Tonight» հաղորդման ժամանակ։

Ըստ հրապարակման՝ նախկին նախագահ Ջո Բայդենի ժամանակաշրջանի հետախուզության պաշտոնյաները Թրամփին տեղեկացրել էին իր դեմ ուղղված ենթադրյալ սպառնալիքների մասին 2024 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ։ Նախկին գլխավոր դատախազ Մերիկ Գարլանդը հայտարարել էր, որ դավադրությունը վրեժխնդրություն էր 2020 թվականին՝ Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում ԱՄՆ-ի կողմից իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար։ Թրամփը հայտարարել է, որ նախագահ Բայդենը «պետք է ինչ-որ բան ասեր» այս հարցի վերաբերյալ՝ հավելելով, որ նախագահները պետք է պաշտպանեն միմյանց նման հարցերում։

«Բայց ես շատ հստակ հրահանգներ ունեմ։ Անկախ նրանից, թե ինչ կպատահի, նրանց կջնջեն երկրի երեսից»,- հայտարարել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նախկինում հայտարարել էր, որ ինքը հրահանգել է ոչնչացնել Իրանը, եթե այդ երկիրը սպանի իրեն։ Սպիտակ տան ղեկավարն այս դիտարկումն արել է պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո գործադիր հրամանագիր ստորագրելիս, որը նրան տվել է բոլոր հնարավոր գործիքները՝ Իրանի կառավարության հետ շփվելու և Թեհրանի նկատմամբ առավելագույն ճնշում գործադրելու համար։

«Նրանք դա չեն արել, և դա նրանց համար սարսափելի բան կլինի։ Ոչ թե իմ պատճառով, եթե նրանք դա անեին, կոչնչանային։ Դա կլիներ վերջը։ Ես հրահանգներ եմ թողել, եթե նրանք դա անեն, կոչնչանան, ոչինչ չի մնա։ Եվ նրանք չպետք է կարողանան դա անել»,- այդ ժամանակ ասել էր Թրամփը։

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին ԱՄՆ-ին մեղադրել էր Իրանի կառավարության դեմ դավադրություն կազմակերպելու և բողոքի ցույցերը սատարելու մեջ՝ պնդելով, որ ԱՄՆ-ը փորձում է «կուլ տալ Իրանը»։

«Մենք մտադիր չենք երկիրը տանել դեպի պատերազմ։ Այնուամենայնիվ, մենք բաց չենք թողնի նաև երկրի ներսում հանցագործներին։ Ներքին հանցագործներից ավելի վատը միջազգային հանցագործներն են։ Մենք նրանց նույնպես բաց չենք թողնի»,- գրել է Խամենեին X սոցիալական հարթակում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի