Հայաստանի հետ սովորում ենք ապրել խաղաղության մեջ. հավատացեք՝ հաճելի զգացողություն է. Ալիև

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Հայաստանի հետ սովորում ենք ապրել խաղաղության պայմաններում։ Հավատացեք ինձ՝ հաճելի զգացողություն է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամի, մրցանակի հանձնաժողովի անդամ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ և Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելի, մրցանակի հանձնաժողովի անդամ, Աֆրիկյան միության հանձնաժողովի նախկին նախագահ և Չադի նախկին վարչապետ Մուսա Ֆակի Մահամաթի հետ հանդիպմանը։ Հունվարի 9-ին տեղի ունեցած հանդիպման մասին տեղեկությունն այսօր է հրապարակվել։

«Զգում ես, որ պատերազմ այլևս չկա, նոր զոհեր չկան, արյուն չի թափվում։ Կարող ես ավելին անել ժողովրդի, երկրի, զարգացման, բարգավաճման և կայունության համար։ Հավատում եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնագիրը և հեղինակավոր գործիչների նման խմբի կողմից տրված գնահատականն իսկապես ցույց են տալիս, որ խաղաղության հասնելը պահանջում է ուժեղ քաղաքական կամք։ Եվ երբ նման ջանքերը գնահատվում են, ավելի մոտիվացված ես դառնում և խաղաղության ուղերձ ես հղում համաշխարհային քարտեզի այլ անկյուններին, որտեղ մարդիկ դեռ մահանում են պատերազմներում»,- հայտարարել է Ալիևը։

Նշելով, որ խաղաղության մեջ ապրում են ընդամենը հինգ տարի, Ադրբեջանի նախագահն ասել է, որ վերջին ամիսներին խաղաղությունն արդեն տեղափոխվել է գործնական հարթություն, այդ թվում՝ առևտրի ոլորտում։ Այս առումով, Ալիևը նշել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված խաղաղության օրակարգի շուրջ համաձայնությունների պատմական կարևորությունը և բարձր գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերն այս հարցում։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հյուրերը նշել են, որ 2026 թվականի մարդկային եղբայրության համար «Զայեդ» մրցանակը կհանձնվի նախագահ Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու ջանքերի համար։

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա այս տարվա փետրվարի 4-ին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում:

«Ես կարծում եմ, որ Հայաստանի հետ ձեր կողմից ձեռք բերված խաղաղության համաձայնագիրը շատ ուժեղ ազդանշան է ուղարկում աշխարհի երկրներին։ Այսինքն՝ չնայած անցյալի և ներկայի դժվարություններին, տառապանքներին՝ կա ապագային նայելու ընդհանուր կամք, թեև որոշակի լավատեսությամբ և հույսով։ Եվ սա կապված է այն արժեքների հետ, որոնք մենք ցանկանում ենք խթանել և պաշտպանել։ Ձեզ մրցանակը շնորհելով՝ մենք ցանկանում ենք ցույց տալ մեր աջակցությունն այս խաղաղության համաձայնագիրն իրականություն դարձնելու ձեր բոլոր ջանքերին և մաղթել դրական հույսեր ու հեռանկարներ տարածաշրջանի, Հարավային Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի համար»,- հայտարարել է Շառլ Միշելը։

Հիշեցնենք, որ «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի պատվիրակությանն ընդունել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի