Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի սպանության մեջ մեղադրվողը ցմահ ազատազրկման է դատապարտվել

Լուրեր

01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
01.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 10:57
10 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար
01.10.2026 | 10:52
Պաշտպանական բյուջեն 47 մլրդ դրամով կավելանա՝ հասնելով 613 միլիարդ դրամի
01.10.2026 | 10:50
Փակվել են Բերդի նախկին համայնքապետի ընտանիքին պատկանող գազալցակայանները
01.10.2026 | 10:44
Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել զորամաս․ թերություններ են արձանագրվել
Բոլորը

Ճապոնիայի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել նախկին վարչապետ Սինձո Աբեի ուղղությամբ 2022 թվականին մահացու կրակոցներ արձակելու մեջ մեղադրվողին՝ ինքնաշեն զենքով կրակոցները որակելով «զզվելի և չափազանց դաժան», գրում է Kyodo News-ը։

Նարայի շրջանային դատարանը 45-ամյա Տեցույա Յամագամիի նկատմամբ դատավճիռ է կայացրել՝ համաձայն մեղադրողի պահանջի։ Յամագամին խոստովանել է, որ Աբեին սպանել է ինքնաշեն հրազենով, երբ նախկին վարչապետը ելույթ էր ունենում Ճապոնիայի արևմուտքում գտնվող Նարա քաղաքում։

Դատավարության ընթացքում փաստաբանները պնդում էին, որ Յամագամիի ազատազրկման ժամկետը չպետք է գերազանցի 20 տարին։ Նրանք պնդում էին նաև, որ Յամագամին կրոնական խմբի կողմից պատճառված վնասի զոհ է եղել, և որ նրա «ողբերգական» մանկությունն է նրան դրդել սպանել Աբեին։

Մեղադրյալը նշել է, որ ինքը թշնամանք է ունեցել Միավորման եկեղեցու նկատմամբ, քանի որ իր ընտանիքը ֆինանսական ճգնաժամի է բախվել մոր կողմից կրոնական խմբին կատարված խոշոր նվիրատվությունների պատճառով, որոնց ընդհանուր գումարը կազմել է 100 միլիոն իեն (633,000 դոլար): Նա ասել է, որ կարծում է՝ Աբեն, որը կրակոցի ժամանակ 67 տարեկան էր, «Միավորման եկեղեցու քաղաքական ներգրավվածության կենտրոնում» էր Ճապոնիայում: Աբեն, որը Ճապոնիայի ամենաերկար պաշտոնավարած վարչապետն էր, մնացել էր ազդեցիկ քաղաքական գործիչ նույնիսկ 2020 թվականին հրաժարական տալուց հետո:

Դատարանը Յամագամիին մեղավոր է ճանաչել ոչ միայն սպանության, այլև հրազենի և սրերի վերահսկողության մասին օրենքի դրույթները խախտելու մեջ։

Քանի որ գործը լույս է սփռել Միավորման եկեղեցու կողմից անդամներից կործանարար նվիրատվություններ պահանջելու վրա, հետաքննություն է սկսվել, որի արդյունքում Տոկիոյի շրջանային դատարանի որոշմամբ եկեղեցին լուծարվել է և զրկվել կրոնական կազմակերպության հարկային արտոնություններից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի