Կհաջողվի՞ նոր իշխանություններին իջեցնել գազի սակագինը․ ԱԺ-ում թեժ քննարկումներ են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնակատարը հերյուրանք է համարում մամուլում տպված այն լուրը, որ ինքն ու էներգետիկայի նախարարը ամեն ինչ անում են, որ բնակչությանը գազի խորանարդ մետրը 100 դրամով վաճառելու մեխանիզմը վարչապետին չհասնի։

«Մոլորություն են մտցնում սպառողների մեջ և իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում»,- ասում է ՀԾԿՀ նախագահի պաշտոնակատար Միքայել Սողոմոնյանը։

Միքայել Սողոմոնյանն այսօր խորհրդարանում մասնակցում էր գազի սակագնի հարցով քննիչ հանձնաժողովի նիստին։ Ըստ նրա, ներկայիս սակագինը, որով բնակչությունը վճարում է գազի համար, հիմնավորված է։ Նախագահի պաշտոնակատարը չի կարող ասել, թե ինչ հնարավորություններ կան սակագինն իջեցնելու:

«-Էս պահի դրությամբ ես որևէ ռեզերվ չեմ տեսնում։

-Իսկ էստեղ ի՞նչ եք քննարկում։

-Քննարկում ենք, թե ինչ ռեզերվներ կարող են հայթայթվել ապագա սակագնի համար»։

Պարոն Սողոմոնյանը տեղեկացնում է, որ գազի սակագնի իջնելու հիմնական տարբերակը մնում է սահմանին սակագնի իջեցումը։ Իհարկե, պետք է հաշվարկեն նաև կորուստները․ «Էս պահի դրությամբ տեխնիկական վիճակը գնահատելով և, ըստ տրված հաշվետվությունների, 6,69 տոկոս փաստացի կորուստներն են»։

«Գազպրոմ-Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը չի թաքցնում, որ իր սրտով չէ բնակչությանը տրվող գազի սակագնի իջեցումը։

«Եթե մենք նպատակ ենք դրել համակարգը քայքայելով սակագին իջեցնել, դա էլ մոտեցում է, պետք է հասկանանք, դա ենք ուզում, թե՝ ոչ։ Եթե մենք չենք ուզում քայքայելով իջեցնել, ուրեմն պիտի քննարկենք»,- նկատում է «Գազպրոմ-Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը։

Այս պահին ռուսական «Գազպրոմի» հետ ընթանում են բանակցություններ նոր սակագնի հետ կապված, որոնք, ըստ Հրանտ Թադևոսյանի, մինչև տարեվերջ կավարտվեն։ Մի անգամ արդեն գազի գինն իջեցրել են, և տնօրենը չէր ասի, թե դրանից «Գազպրոմ-Արմենիան» շահել է:

«13,4 միլիարդ դրամ, որը 2017-ի հունվարից, որ իջեցնում ենք՝ ընդառաջելով մեր սպառողներին, վերցրել ենք մեզ վրա, հիմա հարցը դնում եք՝ նորից իջեցրեք»,- տարակուսում է նա։

Քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն իր սեփական տեսակետն ունի գազի սակագնի իջեցման հնարավորության հետ կապված՝ դա իրատեսական է:

«Այո, ես համոզված կարող եմ ասել, որ կարող է և՛ գազի, և՛ էլեկտրաէներգիայի սակագնի մեջ մենք ունենք ռեզերվներ, չեմ ասի ինչքան, բայց ունենք ռեզերվ իջեցնելու»,- հայտարարում է պարոն Մելքումյանը։

Նա նկատում է, որ սակագնի իջեցման համար անհրաժեշտ են նաև քաղաքական համաձայնություններ Հայաստանի և Ռուսաստանի միջև։ Ըստ պատգամավորի, գազի միջազգային սակագին սահմանելիս պետք է հաշվի առնել, որ Հայաստանը աղքատներ ունեցող երկիր է:

«Պետք է ասենք, եղբայր, աղքատ է, հիմա մենք պետք է փորձենք, որ մարդուն հնարավորություն տանք, որ գրավիչ լինի (Հայաստանում-Մ․ Ա․) ապրելը»,- առաջարկում է ԱԺ փոխնախագահը։

Ի դեպ, ըստ Միքայել Մելքումյանի, սակագինը իջեցնելու ևս մեկ փաստարկ կարող է լինել այն, որ Ռուսաստանի համար Հայաստանին մատակարարվող գազի ծավալն առանձնապես մեծ չէ, որ համարենք, թե ռուսների բիզնես շահը դոմինանտ է։

Մհեր Արշակյան