Ադրբեջանն ու Հայաստանը փակել են պատերազմի էջը. Ալիև

Լուրեր

05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
Բոլորը

Ադրբեջանն ու Հայաստանը որոշում են կայացրել փակել  պատերազմի էջը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս հայտարարությունն արել է Դավասում Համաշխարհային տնտեսական ֆորումի տարեկան հանդիպման շրջանակում կազմակերպված պանելային  քննարկմանը։

Նրա խոսքով՝ պատերազմի շարունակությունը կարող էր հանգեցնել շատ ծանր հետևանքների։

«Ես ուզում եմ բացարձակապես անկեղծ լինել։ Մենք կարող էինք շարունակել, բայց դա կհանգեցներ անվերջ պատերազմների, ավելի մեծ տառապանքների և նոր զոհերի։ Այդ դեպքում պատերազմը երբեք չէր ավարտվի։ Եվ ինչ-որ մեկը պետք է կանգնեցներ այն։ Մենք որոշում կայացրինք դադարեցնել։ Այո, դա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության համատեղ որոշումն էր՝ փակել այս էջը և օգտվել խաղաղության հնարավորությունից»,- ասել է Իլհամ Ալիևը։

Ըստ նրա՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը միջազգային քաղաքականության մեջ եզակի դեպք է։

«Սա, հավանաբար, այն եզակի դեպքերից է, երբ երեք տասնամյակ տևած պատերազմից հետո կողմերին հաջողվել է իրական խաղաղության հասնել»,- ասել է Ադրբեջանի  նախագահը։

Նրա բնորոշմամբ՝ պատմական նվաճում էր, որ երկու երկրները անցյալ օգոստոսին խաղաղության համաձայնագիր ստորագրեցին՝ վերջ դնելով ավելի քան երեսուն տարի տևած պատերազմին և արյունահեղությանը։

«Այս խաղաղության համաձայնագրի յուրահատկությունն այն է, որ այն ստորագրվել է վերջին արյունալի բախումից երկու տարի անց։ Սա ցույց է տալիս, որ եթե երկու կողմերն էլ ունեն ուժեղ քաղաքական կամք և խաղաղության նկատմամբ նվիրվածություն, հաշտեցումը հնարավոր է համեմատաբար կարճ ժամանակում։ Այժմ ստորագրված համաձայնագիրը գործնական արդյունքներ է տալիս»,- հավելել է Ալիևը։

Նա նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված փաստաթղթերը սկսում են գործնական արդյունքներ տալ և որ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը որպես անկախ երկրներ երբեք խաղաղության մեջ չեն եղել։

«Մենք հինգ կամ վեց ամիս պարզապես  խաղաղության մեջ չենք ապրում, մենք վայելում ենք այն։ Երբ մենք անկախություն ձեռք բերեցինք 1991 թվականին, մենք արդեն ռազմական բախման մեջ էինք։ Սակայն այսօր խաղաղության պտուղները դրսևորվում են համագործակցության մեջ։ Մասնավորապես՝ ռազմավարական առումով կարևոր բեռներ, այդ թվում՝ նավթամթերք, Ադրբեջանից տեղափոխվում են Հայաստան։ Սա ինքնին հանգեցնում է գների անկման։ Ընդամենը երկու կամ երեք տարի առաջ սա լիովին անհնար կլիներ, բայց այսօր դա արդեն իրականություն է։ Եվ ես կարծում եմ, որ ոչինչ չի կարող խոչընդոտել այս գործընթացին»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Նա նշել է, որ կողմերը պետք է ևս մեկ քայլ անեն՝ հստակ ցույց տան խաղաղ ապրելու արդյունքները՝ այս գործընթացին երկու հասարակություններից լիարժեք աջակցություն ստանալու համար։

«Այնուամենայնիվ, ես շատ լավատես եմ, քանի որ ձեռք բերված արդյունքները հսկայական օգուտներ են բերում Հայաստանին, Ադրբեջանին և ամբողջ Հարավային Կովկասին և ծառայում են որպես օրինակ, թե ինչպես կարող են խորապես թշնամաբար տրամադրված երկրները անցնել դեպի համագործակցություն»,- հավելել է Ադրբեջանի ղեկավարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի