Որևէ համոզիչ փաստ չեմ տեսել, որ ստվերը կրճատվել է․ Խաչատուր Քոքոբելյանը՝ կառավարության հակակոռուպցիոն պայքարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
Բոլորը

«Դաշինքի հետ կապված այս պահին վերջնական որոշում չկա, բայց տեղի են ունենում լուրջ քննարկումներ, այդ թվում և «Հանրապետություն» կուսակցության հետ, շատ բովանդակային քննարկումներ կան, որոնք վստահ եմ, որ դրական արդյունք կտան»,- այս մասին Factor.am -ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը։

Անդրադառնալով ՀՀԿ-ի այն հայտարարություններին, թե իրենք են միակ իրական ընդդիմությունը, Քոքոբելյանն ասաց՝ այդ հայտարարություններն իրեն զարմացնում են․ «ՀՀԿ-ականները չեն կարող լինել ընդդիմություն, այդ թվում և իրական, մենք որևէ անգամ ներկայիս իշխանությանն ուղղված բովանդակային քննդատություն չենք տեսել։ Ավելին, տեսել ենք, որ իրենց մի մասը, ճշգրիտ տարբերակներ օգտագործելով, փորձում է տեղավորվել իշխանության տարբեր շերտերում, ցուցակներում և տեսել ենք մի մասի վիրավորական խոսքերը»։

Քոքոբելյանի կարծիքով՝ ՀՀԿ-ի շարքերում էլ կան մարդիկ, որոնք եղել են «համակարգի զոհը»․ «Որքան էլ ՀՀԿ-ականները հիմա խոսեն, որ պետք չէ նեղացածի կեցվածք ընդունել, նախ՝ իրենք չէ, որ պետք է նեղանան, հասարակությունը վաղուց դրա գնահատականը տվել է։ Այսօրվա իշխանության բացթողումներից է այն, որ չի տրվել քաղաքական գնահատական, որն անցյալի իշխանության հետ է կապված։ Ի դեպ, ես կարծում եմ, որ անցյալի իշխանությունը միայն ՀՀԿ-ն չէ, այլ նաև այլ քաղաքական ուժեր, այդ թվում ընդդիմադիր դաշտում՝ ՀՀԿ-ի հետ փայ մտած։ ՀՀԿ-ում կան մարդիկ, որոնք զոհն են եղել այդ իրավիճակի, իրենք ուղղակի պիտի քաղաքական կամք ունենան և ասեն այդ մասին, վստահ եմ՝ հասարակությունն իրենց կհասկանա»։

Խաչատուր Քոքոբելյանն այսօրվա իշխանությունների հակակոռուպցիոն գործունեությունից դժգոհ է, ասում է, որ ցուցանիշներին նայելով՝ անգամ ստվերը չի կրճատվել․ «Մինչև այս պահը, որևէ համոզիչ փաստ՝ թվերի լեզվով, չեմ տեսել, որ ստվերը կրճատվել է։ Օրինակ՝ նախկին իշխանության օրոք ֆինանսների նախարարն ընդունեց, որ ՀՀ-ում ստվերը պաշտոնական թվերով 34 տոկոս է։ Դա ահռելի թիվ է՝ հաշվի առնելով հարստահարված Հայաստանը, մեր փոքր բյուջեն։ Եվ այսօր, եթե տնտեսական ցուցանիշները նայենք, ապա որևիցե տեղ ես չեմ տեսնում ստվերի կրճատում»։

Անդրադառնալով իր վաղեմի ընկերոջ՝ Վանո Սիրադեղյանի հավանական վերադարձին, Քոքոբելյանն ասաց՝ նա քաղաքական վտարանդի է․ «Կարծում եմ ՀՀ-ն՝ որպես հայտարարված իրավական երկիր, պետք է այդ խնդիրը փակի։ Վանո Սիրադեղյանի համար ավելի մեծ պատիժ, քան ՀՀ-ից վտարված լինելն էր, չկար»։

Լիլիթ Շաբոյան