Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ

Լուրեր

02.07.2026 | 19:00
Եթե Ալիևն անկեղծորեն խաղաղություն է ուզում, պիտի դադարեցնի «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:56
Նախագահն ընդունել է Ալեն Սիմոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:56
Ամենատարբեր աստիճանի տափակության հարցեր եք տալիս, ցուցիչ է՝ ինչքանով եմ ես բռնակալ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:52
Էս շենքում աշխատելու է ժողովրդի ընտրած մարդը, ուզում է` եռագլուխը թռնի վերև, իջնի ցած. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:49
ԵՄ դատարանը հաստատել է Google-ի ավելի քան 4 միլիարդ եվրոյի տուգանքը
02.07.2026 | 18:42
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին ընտրություններում հաղթանակի առիթով
02.07.2026 | 18:32
Արտահանումը խթանող գործակալություն կստեղծենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:26
Դամասկոսի կենտրոնում սրճարանում պայթյուն է տեղի ունեցել․ զոհեր կան
02.07.2026 | 18:18
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
02.07.2026 | 18:10
ԵՀ նախագահը մեկնեց Երևանից // Պետական գաղտնիքի հրապարակման գործով գնդապետ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 18:00
Վճռականորեն ասում եմ` երկաթուղին ՀՀ սեփականությունն է և պետք է ծառայի մեր շահերին. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:51
ՌԴ-ից երկու ռուֆերներ բարձրացել են Նյու Յորքի Empire State Building-ի վրա և այնտեղ նշանվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:43
Հաստատվել է ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը
02.07.2026 | 17:34
Արմեն Մուրադյանը նշանակվեց բժշկական համալսարանի ռեկտոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:23
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ։

«Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել իր ֆինլանդացի պաշտոնակցին՝ տարիների ընթացքում Հայաստանին և տարածաշրջանում խաղաղության գործընթացին ցուցաբերված հետևողական աջակցության համար։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային իրողություններին և ընթացիկ զարգացումներին առնչվող հարցեր՝ կարևորելով կայունության, խաղաղության և համագործակցության ամրապնդմանն ուղղված մոտեցումները։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, ինչպես նաև TRIPP նախագծին՝ ընդգծելով, որ տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացմանն ուղղված նման ծրագրերը նպաստում են փոխկապակցվածության աճին և բխում են ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ավելի լայն միջազգային համայնքի շահերից։

Կողմերը կարևորել են երկկողմ համագործակցության զարգացումը, ինչպես նաև փոխգործակցությունը Եվրոպական միության հարթակում։ Այս համատեքստում ընդգծվել է Ֆինլանդիայի հետ համագործակցության կարևորությունը նաև Հայաստանի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների (NB8) շրջանակի համատեքստում՝ դիտարկելով այն որպես քաղաքական երկխոսության և ոլորտային համագործակցության ընդլայնման արդյունավետ հարթակ։

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Ֆինլանդիայի հաջողված փորձը մի շարք ոլորտներում, մասնավորապես հանրակրթության բնագավառում՝ կարևորելով այդ փորձի ուսումնասիրման և կիրառման հնարավորությունները Հայաստանում։ Նշվել է Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և գաղափարներին, ինչպես նաև այդ ուղղությամբ իրականացվող շարունակական բարեփոխումներ ու ներդրվող ջանքերը»,- ասված է հաղորդագրությունում։