Մխիթար Հայրապետյանը՝ պետական կառավարման ոլորտում արհեստական բանականության 100 առաջնորդների համաշխարհային ցանկում

Լուրեր

28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
28.07.2026 | 19:00
Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:49
ԵՄ-ն կանչել է ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ԱԹՍ-ներով Ռումինիայի օդային տարածքը խախտելու միջադեպի պատճառով
28.07.2026 | 18:40
ԱԶԲ-ի հետ քննարկվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի և Դիլիջանի նոր թունելի ծրագրերը
28.07.2026 | 18:30
Եվրոպական գագաթնաժողովից մինչև Օձուն․ «Ճախրուկ» ներառական փառատոնը վերադառնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.07.2026 | 18:21
Կացը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին
28.07.2026 | 18:15
Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգրկվել է միջազգային հեղինակավոր Apolitical հարթակի կողմից կազմված «Government AI 100» 2026 թվականի ցանկում, որը ներկայացնում է պետական կառավարման ոլորտում արհեստական բանականության զարգացմանն ուղղված քաղաքականությունների ձևավորման և արդյունավետ իրականացման գործում առանցքային դեր ունեցող ամենաազդեցիկ 100 առաջնորդներին։

«Apolitical-ի գնահատմամբ` Մխիթար Հայրապետյանն առանցքային դեր ունի Հայաստանի տեխնոլոգիական և նորարարական օրակարգի ձևավորման գործում։ Ընդգծվում է, որ ԲՏԱ նախարարի համակարգմամբ իրականացվում են արհեստական բանականության ոլորտում ռազմավարական նախաձեռնություններ, այդ թվում՝ Հայաստանում լայնամասշտաբ ԱԲ տվյալների կենտրոնի ստեղծմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև մի շարք այլ ԱԲ ծրագրերի իրականացում։ Առանձնացվում է նաև նախարարի հետևողական մոտեցումը արհեստական բանականության գրագիտության հարցում՝ դպրոցներում և բուհերում ԱԲ կրթության համակարգային ներդրման առաջարկը դիտարկելով որպես ապագա մասնագետների կարողությունների զարգացման կարևոր ուղղություն։

Ցանկում ընդգրկված են նաև ԱՄՆ Սպիտակ տան նախագահի գիտության և տեխնոլոգիաների հարցերով խորհրդական Մայքլ Կրացիոսը, Ֆրանսիայի արհեստական բանականության հարցերով պետական նախարար Կլարա Շապազը, Արաբական Միացյալ Էմիրությունների արհեստական բանականության, թվային տնտեսության և հեռավար աշխատանքի կիրառությունների պետական նախարար Օմար բին Սուլթան Ալ Օլաման, Ճապոնիայի թվային փոխակերպման նախարար Մասաակի Թաիրան, Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայլո Ֆեդորովը, Ավստրալիայի արդյունաբերության, նորարարության և գիտության նախարար Թիմ Այրսը, Եգիպտոսի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ամր Թալաաթը, Ղազախստանի արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևը, Հնդկաստանի կառավարության երկաթուղիների, տեղեկատվության և հեռարձակման, էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշվինի Վայշնաուն, Լեհաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին և այլք:

Ցանկը ձևավորվել է բազմափուլ գնահատման և ընտրության գործընթացի արդյունքում՝ ընդգրկելով այն պաշտոնյաներին և քաղաքականություն մշակողներին, որոնց ռազմավարական տեսլականը և գործունեությունը նպաստել են արհեստական բանականության համակարգային կիրառմանը, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը և պետական կառավարման համակարգում նորարարական լուծումների ներդրմանը»,- ասված է հաղորդագրությունում։