Զելենսկիի Դավոս այցը հարցականի տակ է Ռուսաստանի գիշերային հարձակումից հետո․ Axios

Լուրեր

28.07.2026 | 18:40
ԱԶԲ-ի հետ քննարկվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի և Դիլիջանի նոր թունելի ծրագրերը
28.07.2026 | 18:30
Եվրոպական գագաթնաժողովից մինչև Օձուն․ «Ճախրուկ» ներառական փառատոնը վերադառնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.07.2026 | 18:21
Կացը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին
28.07.2026 | 18:15
Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեռ չի մեկնում Դավոս, գիշերը ռուսական հրետակոծությունից հետո մնում է Կիևում։ Այս մասին հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինան՝ հղում անելով Axios-ի լրագրող Բարաք Ռավիդի X-ում գրառմանը։

Միևնույն ժամանակ, Ռավիդը նշել է, որ Զելենսկին կարող է մեկնել Դավոս, եթե երկկողմ հանդիպում լինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Ուկրաինայի վերականգնման վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար։ Ո՛չ Զելենսկին, ո՛չ էլ նախագահի աշխատակազմը պաշտոնապես չեն մեկնաբանել այս տեղեկությունը։

56-րդ Համաշխարհային տնտեսական ֆորումը Շվեյցարիայի Դավոսում բացվել է երկուշաբթի՝ հունվարի 19-ին, այն կտևի մինչև հունվարի 23-ը։

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, որը գլխավորում է ուկրաինական բանակցային թիմը, հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը կշարունակվի Դավոսում կայանալիք ֆորումի ընթացքում: Ակնկալվում է, որ Թրամփը անձամբ կմասնակցի Դավոսի համաժողովին. անցյալ տարի նա մասնակցել էր հեռակա կարգով։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան նշել է, որ Ուկրաինան անպայման կմասնակցի այս տարի Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին: Ուկրաինական պատվիրակությունը ներկայացված կլինի այնտեղ ամենաբարձր մակարդակով։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող են հունվարի վերջին ստորագրել Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման վերաբերյալ համաձայնագիրը՝ ընդհանուր առմամբ 800 միլիարդ դոլարի չափով։ Լրատվամիջոցները նշել էին, որ Զելենսկին և Թրամփը համաձայնագիրը կստորագրեն Դավոսում։ Ծրագիրը մշակված է 10 տարվա համար և նախատեսում է պատերազմից հետո Ուկրաինայի վերակառուցում և տնտեսական վերականգնում։

Նշվում է, որ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը 2022 թվականից ի վեր առաջին անգամ ժամանել է Դավոս՝ ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի