Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 4 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ  Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ զանգվածային անկարգություններին մասնակցելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը և արդարադատության իրականացմանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ չորս անձի մասով:

«Քրեական վարույթը Ա.Ա.-ի, Կ.Ղ.-ի (Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), 46-452-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն օժանդակելը), 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը)), Ս.Ղ.-ի (46-452-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն օժանդակելը), 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը)) և Ա.Մ.-ի (441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը)) վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության աշխատակիցները խուզարկություն էին իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, ինչից հետո քաղաքապետ Ղուկասյանը և քաղաքապետարանի 7 աշխատակիցներ ձերբակալվել էին։ Շենքի տարածքում մեծ թվով քաղաքացիներ էին հավաքվել, որոնք, ըստ Քննչական կոմիտեի, տարաբնույթ գործողությունների իրականացմամբ միջամտել էին գործի քննությանն ու հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ են կատարել:

Թեմայի առնչությամբ կարդացեք՝