Ձյուն և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին

Լուրեր

06.03.2026 | 23:30
ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են հետաքննել Վաշինգտոնում Ալիևի անվտանգության աշխատակիցների հետ կապված միջադեպը
06.03.2026 | 23:27
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.03.2026 | 23:19
Քաղաքացին ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա է նետել. մեկ անձ ձերբակալվել է
06.03.2026 | 23:10
Իսրայելում այս պահին գտնվում է մոտ 20 ՀՀ քաղաքացի, մեծ մասի հետ դեսպանությունը մշտական կապի մեջ է. ԱԳՆ
06.03.2026 | 23:04
Արշակունյաց պողոտայի հասցեներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի
06.03.2026 | 23:01
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը Թրամփի դեմ մեղադրանքներով Էփշտեյնի գործի ֆայլեր է հրապարակել
06.03.2026 | 23:01
Բաքուն հայտարարել է՝ ԻՀՊԿ-ի հետ կապված անձինք Ադրբեջանում ահաբեկչություններ են նախապատրաստել
06.03.2026 | 22:53
«Խոր Վիրապ» արգելավայրի հարակից տարածքում բռնկված հրդեհը մարվել է
06.03.2026 | 22:40
Կատարը զգուշացնում է, որ Մերձավոր Արևելքում պատերազմը կարող է հանգեցնել նավթի գների բարձրացման` մեկ բարելի համար մինչև 150 դոլարի
06.03.2026 | 22:33
Ադրբեջանը հաստատել է բնակչությանը միջուկային սպառնալիքի մասին զգուշացնելու կարգը
06.03.2026 | 22:25
Ով կդառնա հաջորդ վարչապետը․ հարցման նոր տվյալներ են հրապարակվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.03.2026 | 22:14
Թրամփի վարչակազմը Կոնգրեսին հայտնել է, որ Իրանի աղջիկների դպրոցի մոտ հարվածները հասցրել են ԱՄՆ զինվորականները. NBC News
06.03.2026 | 22:01
Կիևը մեղադրում է Հունգարիային ուկրաինական բանկի՝ կանխիկ գումար և ոսկի տեղափոխող յոթ աշխատակիցների առևանգման մեջ
06.03.2026 | 21:49
Փաստաբան Ռուբեն Հակոբյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել. գործը մակագրվել է դատավոր Տիգրան Դավթյանին
06.03.2026 | 21:41
51% կողմ, 13% դեմ. ինչպես է փոխվել ԵՄ անդամակցության կողմնակիցների հարաբերակցությունը
Բոլորը
Հունվարի 19-ին՝ ժամը 22:35-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Քեթիի, Մեղրու լեռնանցքները, Դիլիջանի ոլորանները, Վանաձոր -Դիլիջան, Ոսկեպար-Ջուջևան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապանավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։
Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհը բքի և անվտանգության նկատառումներով ժամանակ առ ժամանակ փակվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Քուչակ-Միրաք ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարդաղբյուր-Բավրա ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Սարավան-«Զանգեր», Ապարան-Արագած և Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։
Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Տաշիրի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Գավառի Մարտունիի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասված է հաղորդագրությունում։