«Մեր ձևով» շարժման անդամները հիմնադրել են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը․ ովքեր են ղեկավար մարմնի անդամները

Լուրեր

05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
Բոլորը

«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքի կողմից ձևավորված «Մեր ձևով» շարժման անդամները գրանցել են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։

Factor.am-ը իրավաբանական անձանց պետռեգիստրից տեղեկանում է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2025-ի դեկտեմբերի 8-ին, սակայն սկզբում գործել է այլ անվամբ՝ «Հայամետ»։ Ընդամենը օրեր առաջ՝ հունվարի 16-ին, «Հայամետ»-ը վերանվանվել է «Ուժեղ Հայաստան»-ի։

Կուսակցությունը գրանցել են Ալեքսան Ալեքսանյանը, Աշոտ Ֆարսյանը և Լենա Մաթևոսյանը։ Գրանցման և գործունեության հասցեն նույնն է՝ Տերյան 69․ հենց այս հասցեում է տեղակայված «Տաշիր» ընկերությունների խմբի երևանյան գրասենյակը, որտեղ ամիսներ առաջ խուզարկություններ էին իրականացվել։

Կուսակցության գործադիր մարմնի ղեկավարը Ալեքսան Ալեքսանյանն է։ Նա «Մեր ձևով» շարժման համակարգող խմբի անդամ է։ Ալեքսանյանը բաժնեմասեր ունի մի շարք ընկերություններում՝ «ԹԱՈՒՆՀԱՈՒՍ» ՍՊԸ, «ԱՐՄՀՈԼԴԻՆԳ ՍԵՐՎԻՍԻԶ ՔՈ» ՓԲԸ, «ԱՍՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ, «ՖՈՐՏՈՒՆԱ» ՍՊԸ, «ԱՐՄԱՏ ՄԵԴԻԱ» ՍՊԸ, հոկտեմբերին հիմնադրված «ՄԵՐ ՁԵՎՈՎ» ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԿ։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության կանոնադրության մեջ նշված են գործունեության նպատակները․

1) համամարդկային և ազգային արժեքները հիմք ընդունելով՝ նպաստել հայ ժողովրդի բարեկեցիկ, արժանապատիվ կյանքի հաստատմանը և դրանք գալիք սերունդներին փոխանցմանը, զարգացած ու ծաղկուն, ազատ և ինքնիշխան պետության ձևավորմանը,

2) նպաստել հայ ժողովրդի ազգային շահի և ազգային նպատակների ողջամտության և իրատեսության պահպանմանը, ինչպես նաև փոխակերպել այդ ձևակերպումները գործողությունների առարկայական և գիտատար պետական ծրագրի` ներառելով պետության կենսագործունեության բոլոր ոլորտները,

3) Հայաստանի Հանրապետության պետական ու տեղական ինքնակառավարման ընտրովի մարմինների կազմավորման և դրանց գործունեության միջոցով մասնակցել Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքին,

4) համախմբել Հայաստանի և Սփյուռքի ողջ մարդկային, ու հատկապես երիտասարդական, ինչպես նաև տնտեսական և լոբբիստական ներուժը՝ ազգային շահի և ազգային նպատակների շուրջ,

5) անել հնարավորը՝ ներհասարակական համերաշխության հասնելու համար, որի պայմաններում իշխանությունն ու ընդդիմությունը կլինեն ոչ թե հակամարտող կողմեր, այլ ազգային նպատակների արդյունավետ իրականացման ճանապարհների վերաբերյալ կառուցողական բանավեճի մասնակիցներ,

6) ներդնել հնարավոր ջանքեր ապագայում ներքաղաքական հաշվեհարդարի որևէ տեսակ բացառելու համար,

7) հանրային կյանքում և պետական համակարգում երիտասարդության ներգրավածության հատուկ ծրագրի մշակումը և հետևողական իրականացումը,

8) մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորումը,

9) խոսքի ազատության ամրապնդումը։

Նշենք, որ «Մեր ձևով» շարժման անդամները արդեն հայտարարել են 2026-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին․ թե ով է վարչապետի թեկնածուն՝ դեռ փակագծեր չեն բացում։

Հիշեցնենք, Սամվել Կարապետյանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին, քանի որ նա երկքաղաքացի է։

 

Արփի Հակոբյան