Նիկոլ Փաշինյանը թիկունք է կանգնել Սերժ Սարգսյանին․ Զարուհի Փոստանջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Երկիր Ծիրանի» կուսակցությունում թեև չկա վերջնական որոշում՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ, սակայն կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը պնդում է՝ անպայման մասնակցություն են ունենալու քաղաքական բոլոր գործընթացներին։

«Դեռ քաղաքական ընտրություններ չենք անցկացրել, և պետք է բոլորս մեր ջանքերը ներդնենք, որպեսզի ընտրությունները լինեն քաղաքական և ոչ թե ստացվի այնպես, որ պայմանավորվածությունների հետևանքով ձևավորվի մի մարմին, որը չի կարող լուծել մեր խնդիրները»,- ասաց Փոստանջյանը։

Նա տարբեր կուսակցություններից դեպի իշխող քաղաքական ուժ անցումը արատավոր տենդենց է համարում, և այն համեմատում խորհրդային տարիներին Կոմունիստական կուսակցության շարքերին անդամագրվելու գործընթացի հետ. «Նույն վարքագիծը դրսևորվում է մեր օրերում։ Իշխանական ուժի շարքերը համալրում են նրանք, որոնք ցանկանում են ներգրավված լինել պետական կառավարման մարմիններում, սա արատավոր տենդենց է, որն ունի շարունակական բնույթ և որի հետ բախվում ենք անընդհատ»։

«Երկիր Ծիրանի» կուսակցություն նախագահը շարունակում է պնդել, որ երկրում տեղի ունեցածն ընդամենը ֆեյք հեղափոխություն է, որովհետև երկրի քաղաքական կառուցվածքում որևէ բան չի փոխվել։ «Ստանձնել էին պարտավորություններ, որ պետք է փոխվի Ընտրական օրենսգիրքը, Կուսակցությունների մասին օրենքը․ դրանք, սակայն, տեղի չունեցան։ Մենք գնում ենք ավտորիտար, նախորդ ռեժիմի քաղաքական կառուցվածքով և նախորդ ռեժիմի կողմից ընդունված խաղի կանոններով քաղաքական գործընթացների, որը չի խոսում հեղափոխության մասին»,- ասաց Փոստանջյանը՝ շեշտելով, որ եթե ստացվում է խորհրդարանը լուծարել, ապա կստացվեր նաև Ընտրական նոր օրենսգիրքն անցկացնել։

«Նիկոլ Փաշինյանը թիկունք է կանգնել Սերժ Սարգսյանին, երբ, օրինակ, տեղի էին ունենում Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնված Սահմանադրական բարեփոխումները, նա դրան աջակից եղավ և, առհասարակ, շատ հարցերում է քվեարկել հանրապետականների օգտին»,- ասաց նա։

Զարուհի Փոստանջյանը նաև հավելեց, որ եթե անգամ ԱԺ արտահերթ ընտրություններն անցնեն արդար և թափանցիկ, միևնույն է՝ շարունակելու է համարել, որ Սերժ Սարգսյանը մերժված չէ։ «Մեկ միլիոն քաղաքացի չի կարողանալու մասնակցել այդ ընտրություններին, իսկ եթե նրանց զրկում ես ընտրությանը մասնակցելու իրավունքից, նշանակում է՝ կեղծում ես։ Հաջորդը՝ տեսեք, թե ովքեր են մասնակցում այդ ընտրություններին։ Այս ընտրական համակարգը օլիգարխիկ է, իսկ մենք մեր երկրում ունենք 1 միլիոն քաղցած քաղաքացի, որոնք գտնվում են օլիգարխների վերահսկողության տակ։ Այո՛ միգուցե փող չբաժանեն, բայց մեր քաղաքացիները խոցելի են, և այդ խոցելիությունն արտացոլվելու է այդ ընտրական գործընթացում»,- տեսակետ հայտնեց Փոստանջյանը։

Զարուհի Փոստանջյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան