Դավիթ Համբարձումյանի նկատմամբ անժամկետ կալանք է կիրառվել. պաշտպանը միջնորդեց վերացնել այն

Լուրեր

05.04.2026 | 21:21
Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ
05.04.2026 | 21:04
Թրամփը կրկին սպառնում է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
05.04.2026 | 19:49
Հույս ունեմ, որ այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան․ «Ռոսատոմ»-ի ղեկավար
05.04.2026 | 19:38
Իրանը կարող էր հիբրիդային պատերազմ սկսել Եվրոպայի երկրների դեմ․ FT
05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
Բոլորը

Վերաքննիչ դատարանը քննում է 2025-ի տարեվերջին 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի գործով բողոքները:

Նշենք որ Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ գործը հարուցվել է 2018 թվականի իշխանափոխության պահանջով ցույցերի օրերին: Առաջին ատյանի դատարանում քննվում է մոտ 6 տարի: 2025-ի տարեվերջին՝ հոկտեմբերի 23-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը նրան դատապարտել է ազատազրկման ու, անդրադառնալով խափանման միջոցի հարցին, որոշել ազատության մեջ գտնվող, Մասիսի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող Համբարձումյանի խափանման միջոցը փոխել կալանքով՝ մինչև նրա վերաբերյալ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Դատավճռի հրապարակման պահին Համբարձումյանը Հայաստանում չէր, նա օրեր անց վերադարձել է և հենց «Զվարթնոց» օդանավակայանում արգելանքի վերցվել: Դավիթ Համբարձումյանը, ըստ մեղադրանքի, 2018 թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք և զուգորդվել նույն օր՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով և գույքը ոչնչացնելով։

Նշենք, որ խորհրդարանական ընդդիմությունը իմփիչմենթի միջոցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնից հեռացնելու նախաձեռնություն էր սկսել և հայտարարել, որ իրենց վարչապետի թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է։ Դիտարկենք նաև, որ եթե դատարանը Դավիթ Համբարձումյանի նկատմամբ մինչև 6 տարի ժամկետով ազատազրկում նշանակեր, ապա նա 2018-ին հայտարարված համաներմամբ կազատվեր պատիժը կրելուց:

Այսօրվա դատական նիստի ընթացքում Համբարձումյանի պաշտպաններից Գայանե Պապոյանը նշեց, որ Դավիթ Համբարձումյանը անօրինական է կալանքի տակ: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը կալանքով փոխելու վերաբերյալ դատարանի որոշումը, փաստացի, անժամկետ է և միջնորդեց վերացնել այն:

Արաքս Մամուլյան