Գազի գինը իջեցնելու ռեզերվ կա, շուտով քննիչ հանձնաժողովի զեկույցը պատրաստ կլինի. Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 10:39
UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտն ու մրցակցին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
Աժ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Գազի գինն իջեցնելու ռեզերվ կա: Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխխոսնակ, գազի և էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածությունը քննող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:

«Քննարկման հիմնական իմաստն ու բովանդակությունն այն է, որ պարզենք՝ կա՞ն ռեզերվներ, թե՞ չկան: Շատ բազմաբովանդակ, բազմավեկտոր հարց է դա: Բնականաբար, արտադրողները կամ ծառայություն մատուցողները, ինչպիսին են ՀԷՑ-ը, «Գազպրոմ Արմենիան», ՋԷԿ-երը, ՀԷԿ-երը, բոլորն էլ պետք է իրենց շահերը պաշտպանեն: Բայց ես համոզված ասում եմ, որ այո՛, մենք ռեզերվներ ունենք՝ առանց ընդհանուր բալանսը խախտելու գազի գինն իջեցնելու»,- վստահ է Մելքումյանը:

Նա հիշեցրեց սահմանին և սպառողին հասնող երկնագույն վառելիքի գները. այն սահման է հասնում 1.000 խորանարդ մետրը 150 դոլարով, իսկ սպառողին՝ ավելի թանկ՝ 290 դոլար: Միաժամանակ, գազի սակագինը սպառողների տարբեր խմբերի տարբեր սակագնով է հասնում:

«Արդյունքում գազի սակագինը դիվերսիֆիկացված է: Ինչո՞ւ չքննարկել, օրինակ, որ չունենանք երկու սակագին՝ մինչև 10.000 և դրանից ավելի, այլ ունենանք մեկ սակագին՝ մինչև 1.000, 1.000-ից մինչև 5.000 և այդպես շարունակ: Այո՛, միգուցե «Գազպրոմ Արմենիա»-ի շահերին որոշակի կպչենք, բայց մենք պետք է գնանք կոմպրոմիսի»,- հայտարարեց Միքայել Մելքումյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: