Bild. Գերմանացի զինվորականները վաղաժամ և «առանց բացատրությունների» լքել են Գրենլանդիան

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Բունդեսվերի զինվորականների մի խումբ, որը մի քանի օր առաջ հետախուզական նպատակներով ուղարկվել էր Գրենլանդիա, անսպասելիորեն և «առանց բացատրությունների» լքում է կղզին։ Այդ մասին գրում է Bild-ը՝ հղում անելով իր թղթակցին, որը Նուուկի օդանավակայանում տեսել է զինվորներին՝ իրենց բոլոր իրերով։

Bild-ի տեղեկություններով՝ զինվորականները հրամանը ստացել են Բեռլինից հունվարի 18-ի վաղ առավոտյան։ Միաժամանակ, ինչպես նշում է պարբերականը, հետախուզական խմբի հրամանատար, ծովակալ Շտեֆան Պաուլին դեռ նախօրեին հայտնել էր, որ գործընկերների հետ փոխանակել է կարծիքներ հետագա համագործակցության շուրջ, դրա մասին զեկուցել է Բեռլինին և սպասում էր հավանության, որպեսզի դանիական կողմի հետ քննարկի հաջորդ քայլերը։ Bild-ը ընդգծում է, որ առաքելությունն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ, իսկ նախկինում պլանավորված հանդիպումներն ու միջոցառումները շտապ չեղարկվել են։

Գրենլանդիայից զինվորականների շտապ հեռանալու պատճառը հայտնի չէ։ Bild-ը ենթադրում է, որ դա կարող է կապված լինել Դոնալդ Թրամփի սպառնալիքների հետ՝ մաքսատուրքեր սահմանելու այն ութ երկրների նկատմամբ, որոնք զինվորականներ են ուղարկել Գրենլանդիա։

Գերմանական հետախուզական խումբը Գրենլանդիա էր ժամանել ընդամենը մի քանի օր առաջ։ Հունվարի 15-ին Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Բունդեսվերի զինվորականները կղզի են մեկնել դանիական կողմի հրավերով՝ «Արկտիկայում Ռուսաստանի և Չինաստանի կողմից եկող սպառնալիքների ֆոնին անվտանգության ապահովման եղանակները ուսումնասիրելու» նպատակով։

Հունվարի 17-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կսահմանի 10% մաքսատուրքեր այն ութ երկրների նկատմամբ, որոնք իրենց զինվորականներին են ուղարկել Գրենլանդիա։ Այդ երկրների թվում է նաև Գերմանիան։ Թրամփը հավելել է, որ մաքսատուրքերը կսկսեն գործել փետրվարի 1-ից, իսկ հունիսից կբարձրանան մինչև 25%, եթե չհասցվի պայմանավորվածություն ձեռք բերել Գրենլանդիան Միացյալ Նահանգների կողմից գնելու շուրջ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այդ սպառնալիքները անվանել է «անընդունելի» և «անտեղի»։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ մաքսատուրքերի սահմանումը սխալ է և խոստացել է այդ հարցը քննարկել Թրամփի վարչակազմի հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի շրջանակներում «կհաջողվի հասնել փոխադարձաբար ընդունելի լուծման»։