Իլոն Մասկը հայց է ներկայացրել OpenAI-ի և Microsoft-ի դեմ՝ պահանջելով մինչև 134 միլիարդ դոլարի փոխհատուցում

Լուրեր

30.10.2026 | 14:54
2 ճանապարհ կար՝ հավերժական պատերազմ կամ հավերժական խաղաղություն․ Հաջիևը՝ ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի մասին
30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իլոն Մասկը պնդում է, որ OpenAI ընկերությունը (ChatGPT-ի մշակողը) իրեն խաբել է, երբ հրաժարվել է ոչ առևտրային կարգավիճակից և գործընկերություն է հաստատել Microsoft-ի հետ։ Մասկի կարծիքով՝ այդ քայլով իրեն զրկել են 2015 թվականին ստարտափի հիմնադրման ժամանակ իր ներդրած 38 միլիոն դոլարի դիմաց ստացվելիք շահույթից։

«Առանց Իլոն Մասկի OpenAI չէր լինի։ Նա ապահովել է մեկնարկային ֆինանսավորման հիմնական մասը, իր հեղինակությունը և նրանց սովորեցրել է այն ամենը, ինչ գիտի մասշտաբավորման մասին»,-Reuters գործակալությանը ասել է Մասկի փաստաբան Սթիվեն Մոլոն։

Մասկի պահանջած փոխհատուցման չափը հաշվարկել է փորձագետ Սի Փոլ Վազզանը, որի գնահատմամբ՝ OpenAI-ի «անօրինական շահույթը» կազմում է 65.5-ից 109.4 միլիարդ դոլար, իսկ Microsoft-ինը՝ 13.3-ից 25 միլիարդ դոլար։

Երկու ընկերություններն էլ քննադատել են փորձագետի հաշվարկները։

«Վազզանի մեթոդաբանությունը հորինված է, նրա արդյունքները հնարավոր չէ ստուգել, իսկ մոտեցումն ինքնին աննախադեպ է»,-նշել են փաստաբանները։

OpenAI-ն Մասկի պահանջը որակել է «անլուրջ» և այն դիտարկել որպես «մշտական հետապնդման արշավի» մի մաս։