Երևանում վագոն-տնակ է այրվել
Հունվարի 17-ին՝ ժամը 09։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջրաշեն թաղամասի 3-րդ փողոցում այրվում է բնակելի վագոն-տնակ։
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
«Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։12-ին, մարվել՝ 12։12-ին։ Այրվել է վագոն-տնակը՝ մոտ 27 քմ»,- ասված է հաղորդագրությունում։