ԱԺ-ն մնացել է առանց ցախավելների, մատակարարը՝ հայտնվել «սև ցուցակում»

Լուրեր

16.11.2026 | 09:45
Փաշինյանն ու Կամբոջայի վարչապետը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
16.11.2026 | 09:38
Վահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
Բոլորը

Ազգային ժողովն անցած տարի չի ստացել իր ցախավելները, իսկ մատակարար ընկերությունը հայտնվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցողների «սև ցուցակում»։

ԱԺ-ն 2025 թվականի փետրվարի 14-ին պայմանագիր էր կնքել «Աննա Մարգարյան» ԱՁ-ի հետ՝ 2000 հատ ցախավել մատակարարելու մասին։ Պայմանագրի գին նշվել է 990 հազար դրամ, այսինքն 1 ցախավելի արժեքը՝ 495 դրամ։ «Աննա Մարգարյան» ԱՁ-ն ապրանքը պետք է մատակարարեր համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից առավելագույնը 22-րդ օրացուցային օրը:

Սակայն «Աննա Մարգարյան» Ա/Ձ-ն ոչ միայն սահմանված ժամկետում մատակարարում չի իրականացրել, այլև նույնիսկ սեպտեմբերի 19-ի դրությամբ որևէ քանակով ցախավել չի տրամադրել Ազգային ժողովին։ Վերջինիս նախաձեռնությամբ էլ Ա/Ձ-ն ներառվել է «սև ցուցակում» և 2 տարով զրկվել է պետական գնումների գործընթացներին մասնակցելու իրավունքից։

Գայանե Խաչատրյան