Ադրբեջանում 340 քաղբանտարկյալ կա․ իրավապաշտպաններ

Լուրեր

06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
Բոլորը

«Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության համար դաշինքը» հրապարակել է երկրում քաղբանտարկյալ համարվող անձանց նոր ցուցակը։ Ցուցակում ներառված է 340 մարդու անուն, գրում են տեղական լրատվամիջոցը։ Այս թիվը 52 մարդով պակաս է 2025 թվականի հոկտեմբերին ասոցիացիայի կողմից ներկայացված ցուցակից։

Ցուցակը կազմվել է մարդու իրավունքների պաշտպաններ՝ Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի և «Քաղաքական բանտարկյալների մոնիթորինգի կենտրոն» հասարակական ասոցիացիայի ղեկավար Էլշան Հասանովի կողմից՝ «ԵԽ խորհրդարանական վեհաժողովի կողմից սահմանված քաղբանտարկյալի սահմանման չափանիշների հիման վրա»։

Քաղբանտարկյալների թարմացված ցուցակը բաժանված է 12 խմբի՝ լրագրողներ և բլոգերներ (31 մարդ), մարդու իրավունքների պաշտպաններ (8), ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության անդամներ (45), ազգային փոքրամասնությունների ակտիվիստներ (5), պատերազմի դեմ պայքարող ակտիվիստներ (2), «Սոյուդլուի գործով» ձերբակալվածներ (2), Գերմանիայից արտաքսված քաղաքական ներգաղթյալներ (6), «Իմիշլիի գործով» ձերբակալվածներ (15), հավատացյալներ (192), Տերտերի գործով» դատապարտվածներ (8), «Գյանջայի գործով» դատապարտվածներ (13) և ցմահ ազատազրկման դատապարտվածներ (12):

Վերջին հաղորդագրությունից ի վեր լրագրող Ազիզ Օրուջովը և մարդու իրավունքների պաշտպան Ֆիկրատ Ջաֆարլին ազատ են արձակվել: Դեկտեմբերի 12-ին բանտում մահացել էր նաև Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության անդամ Էլբեյի Քերիմլին:

Բացի այդ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ համաներմամբ, դեկտեմբերի 22-ից սկսած, ազատ են արձակվել այն անձինք, որոնց պատժի ժամկետը լրանալուց հետո մնացել էր մինչև 6 ամիս և դատապարտվել էին մինչև 3 տարի ազատազրկման: Նրանց թվում են Իմիշլիի իրադարձությունների կապակցությամբ ձերբակալված 4 անձինք և 64 կրոնական ակտիվիստներ, սակայն նրանցից 12-ը նախորդ ցուցակում չէին ներառվել:

Միաժամանակ, այս ժամանակահատվածում ձերբակալվել են ընդդիմադիր  Ժողովրդական ճակատ կուսակցության  նախագահ Ալի Քերիմլին, կուսակցության ակտիվիստներ Մամեդ Իբրահիմը, Վուգար Գադիրլին և Ալիխան Ռաջաբլին: Ձերբակալվել են նաև մարդու իրավունքների պաշտպաններ Զաբիլ Գահրամանովը և Նամիզադ Սաֆարովը, հասարակական ակտիվիստ Դայանատ Չալաբին և մի քանի կրոնական ակտիվիստներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի