ԿԼ-ում «Նոայի» մրցակիցը նախորդ խաղում 6։0 հաշվով հաղթել է «Այաքսին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում Երևանի «Նոան» կմրցի հոլանդական «Ազ Ալկմարի» հետ։

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացած վիճակահանության արդյունքում Հայաստանի չեմպիոնն առաջին խաղը կանցկացնի տանը փետրվարի 19-ին, իսկ պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին Նիդերլանդներում։ Լիգայի փուլում «Ազ Ալկմարը» 10 միավորով գրավել էր 14-րդ տեղը։

Նիդելրանդների ընթացիկ առաջնությունում «Ազ Ալկմարը» 17 խաղից հետո 28 միավորով 5-րդ տեղում է։ Թիմը նախորդ հանդիպումն անցկացրել է հունվարի 14-ին՝ Նիդերլանդների գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում 6։0 հաշվով հաղթելով Ամստերդամի «Այաքսին»։

«Նոայի» ու «Ազ Ալկմարի» դիմակայության հաղթողը 1/8 եզրափակիչում կմրցի կամ Աթենքի ԱԵԿ-ի (Հունաստան), կամ Պրահայի «Սպարտայի» (Չեխիա) հետ։ Այդ փուլի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 27-ին։

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի նախորդ 6 խաղում «Նոան» հաղթել էր խորվաթական «Ռիեկային» (1։0) ու լեհական «Լեգիային» (1։0), ոչ-ոքի խաղացել ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» (1։1) ու շոտլանդական «Աբերդինի» (1։1) հետ, պարտվել Չեխիայի գավաթակիր «Սիգմային» (1։2) ու Ուկրաինայի չեմպիոն Կիևի «Դինամոյին» (0։2) և 8 միավորով գրավել 19-րդ տեղը։