AntiFake-ն ակցիա իրականացրեց ԲԴԽ շենքի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 14:09
Ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակումը հանվել է․ լիցենզիա այլևս պետք չէ․ Էկոնոմիկայի նախարարություն
01.10.2026 | 13:58
ԵՄ-ն ՀՀ ապրանքների 85-90 %-ի արտահանման համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 13:03
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

AntiFake.am-ի թիմն այսօր «Հացադուլ՝ դատական ապօրինության դեմ» խորագրով ակցիա իրականացրեց Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց՝ Նարեկ Սամսոնյանի հացադուլի պահանջի և նրա ու փոդքասթի համահեղինակ ու վարող Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու՝ դատավոր Մանվել Շահվերդյանի որոշման առնչությամբ։

Բողոքի ակցիա մասնակիցները ԲԴԽ-ի դիմաց պարզել էին այն դատավորների լուսանկարները որոնք Սամսոնյանի ու Սաղաթելյանի նախնական կալանքի որոշումներն էին կայացրել, ինչպես նաև՝ դատավոր Մանվել Շահվերդյանի լուսանկարը, որին մակագրվել է գործը:

Նշենք, որ Մանվել Շահվերդյանն օրեր առաջ նախնական դատալսումների շրջանակներում քննարկելով Սամսոնյանի և Սաղաթելյանի խափանման միջոցի հարցը՝ որոշել էր նրանց կալանքը երկարացնել ևս 3 ամսով:

Դրանից հետո Սամսոնյանը հայտնել է հացադուլ սկսելու մասին՝ իր խոսքով, «իրավական խայտառակությունը դադարեցնելու» պահանջով։

AntiFaKe.am-ի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի վարող, 8 օր առաջ հացադուլ հայտարարած Նարեկ Սամսոնյանի մոտ առկա է առողջական լուրջ խնդիր, որը հացադուլի հետևանքների հետ զուգորդված՝ լուրջ ռիսկեր է պարունակում։ Այս մասին ահազանգում է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել էին անցյալ տարվա նոյեմբերի 13-ի առավոտյան իրենց բնակարաններում և AntiFaKe.am-ի գրասենյակում խուզարկությունից հետո։ Նրանց վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Վարույթի նախաձեռնման առիթը Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումներից մեկն է, որում վիրավորական արտահայտություններ են հնչեցվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին: Ապա Սամսոնյանն ու Սաղաթելյանը թեման շարունակել են նաև փոդքասթի շրջանակներում: Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով, բայց մեղադրանքը չեն ընդունում:

 

Արաքս Մամուլյան