Սոցփաթեթի գումարները կանխիկացնելու նոր տարբերակներ կգործեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
01.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 10:57
10 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար
01.10.2026 | 10:52
Պաշտպանական բյուջեն 47 մլրդ դրամով կավելանա՝ հասնելով 613 միլիարդ դրամի
01.10.2026 | 10:50
Փակվել են Բերդի նախկին համայնքապետի ընտանիքին պատկանող գազալցակայանները
01.10.2026 | 10:44
Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել զորամաս․ թերություններ են արձանագրվել
Բոլորը

Սոցիալական փաթեթից օգտվելու համար այլևս բուժզննում անցնելու պահանջ չկա։ Այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։

«Սոցիալական փաթեթի տրամադրման կարգում էր նախատեսված բուժզննում անցնելու պահանջը, որպեսզի ակտիվանար սոցիալական փաթեթը։ Իսկ երբ սոցիալական փաթեթը ակտիվանում էր, աշխատողը՝ սոցփաթեթի շահառուն, իրավունք էր ունենում իր գումարը ծախսելու մի քանի ուղղություններով։ Բայց այդ ուղղություններով, որպեսզի կարողանար ծախսեր, բանկը պահանջում էր, որ ներկայացնի տեղեկանք, որ անցել է բուժզննում»,- ասաց Սարգսյանը։

Սոցփաթեթի ուղղություններն են՝ հանգստի ապահովում, ուսման վճարի փոխանցում, հիփոթեքային վարկի մարում, սպորտային-մարզահամերգային համալիրներից օգտվել, ստոմատոլոգիական ծառայություններ։ Ստացվում է՝ նմանատիպ բոլոր ուղղություններով ծախսելու համար պետք է նախապես սոցփաթեթի շահառուն բուժզննում անցներ։ Կանխիկացման հնարավորությունից օգտվելու համար էլ կար նույն պահանջը։

«Սա նաև բանկերի համար է կարևոր, որ պետք չէ մեր սոցփաթեթի շահառուից պահանջել բուժզննում անցնելու մասին տեղեկանք։ Բայց այստեղ շատ կարևոր շեշտադրում կա, որ թյուր կարծիք չլինի, թե բոլոր սոցփաթեթի շահառուները, ովքեր ունեն հաշիվներին կուտակած գումարներ, կարող են վաղը գնալ կանխիկացնել։ Կանխիկացնել կարող են նրանք, ովքեր կուտակային կենսաթոշակայինի մասնակից են»,- ասաց նա։

Սարգսյանի խոսքով՝ այս փոփոխություններով նոր հնարավորություն են ավելացրել, քանի որ միգուցե սոցփաթեթի շահառուն չի ցանկանում իր հաշվին կուտակված գումարները, կամ հաշվին փոխանցվող գումարները ուղղել հանգստին և մնացած այլ ուղղություններին, այլ ցանկանում է այդ գումարը ուղղել հենց ապահովագրական հիմնադրամին։

«Սա ևս մեկ նոր հնարավորություն է, որը հունվարի 1-ից կա։ Այսինքն, եթե մենք թվերով խոսենք, 10,800 դրամ է չէ՞ ամսական փոխանցումը։ Այդ 10,800 դրամից կարող է սոցփաթեթի շահառուն որոշել, որ 6,000 դրամը փոխանցվելու է հիմնադրամին՝ իր սոցփաթեթի գումարից։ Հետևաբար, այդ դեպքում սոցփաթեթի գումարը կփոխանցվի ոչ թե բանկին, որտեղ ինքը բացել էր սոցփաթեթի հաշվեհամար, այլ կփոխանցվի միանգամից գործատուի կողմից հիմնադրամին։ Դրա համար պետք է ընդամենը, որ մեր սոցփաթեթի շահառուն իր գործատուին դիմում ներկայացնի, որ ինքը ցանկանում է իր գումարները փոխանցել հիմնադրամին»,- ընդգծեց Ժորա Սարգսյանը։

Հավելենք, որ ՀՀ-ում շուրջ 130 հազար անձ սոցփաթեթի շահառու է։

Մանրամասները՝ տեսանյութում։