Հարավային Կորեայի նախկին նախագահը 5 տարվա ազատազրկման է դատապարտվել

Լուրեր

01.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
01.10.2026 | 09:30
Ռոնալդուն լքել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարը և հանդես է եկել հայտարարությամբ
30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեուլի դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլին դատապարտել է 5 տարի ժամկետով ազատազրկման՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ձերբակալությանը խոչընդոտելու փորձի մեղադրանքով։ Այս մասին հայտնել է հարավկորեական Yonhap գործակալությունը, գրում է The Insider-ը։

Սա նախկին նախագահի համար միայն առաջին դատավճիռն է։ Յունի Սոկ Յոլի դեմ հարուցվել է, ընդհանուր առմամբ, ութ քրեական գործ՝ կապված երկրում 2024 թվականի դեկտեմբերին կարճատև ռազմական դրություն մտցնելու հետ։ Նրան մեղադրանք է առաջադրվել մի շարք հանցագործությունների համար, այդ թվում՝ լիազորությունների չարաշահման և ընտրական օրենսդրության խախտումների։

Երկրի նախկին առաջնորդի դեմ առաջադրված ամենալուրջ մեղադրանքը ապստամբության հրահրումն է: Այս շաբաթվա սկզբին դատախազների մի խումբ պահանջել էր այս գործով մահապատիժ: Այս պահանջը աննախադեպ է ժամանակակից Հարավային Կորեայում: Չնայած երկրի քրեական օրենսդրությամբ պաշտոնապես նախատեսված է մահապատիժ, այս պատժաձևը չի իրականացվել 1997 թվականից՝ մոտավորապես 30 տարի։

2025 թվականի նոյեմբերին դատախազները նախկին նախագահի դեմ լրացուցիչ մեղադրանքներ են առաջադրել՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և Հյուսիսային Կորեային օգնելու համար: Նշվում է, որ պատրվակը 2024 թվականի աշնանը Հյուսիսային Կորեայի ուղղությամբ հարավկորեական անօդաչու թռչող սարքի արձակումն էր։ Քննությունը կարծում է, այս միջադեպը կարող էր օգտագործվել ռազմական դրություն մտցնելու պատրվակի համար։

Յունը Կորեայի Հանրապետության նախագահն էր 2022 թվականի մայիսից: 2024 թվականի դեկտեմբերին խորհրդարանը նրան հեռացրել էր պաշտոնից՝ կարճատև ռազմական դրություն մտցնելուց հետո, և 2025 թվականի գարնանը նրա իմպիչմենտը վերջնական  հաստատվել էր:

2025 թվականի օգոստոսին Սեուլի դատարանը նախկին նախագահի և նրա կնոջ նկատմամբ ձերբակալման օրդեր էր տվել:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի