ԼՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորելու է Էդմոն Մարուքյանը

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում Լուսավոր Հայաստան Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, ԼՀԿ Կառավարման խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը։

Էդմոն Մարուքյանը ծնվել է 1981թ. Վանաձոր քաղաքում:2002թ. ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը` ստանալով իրավագիտության բակալավրիաստիճան:
2006թ. ավարտել է Վարշավայի Մարդու Իրավունքների բարձրագույն դասընթացը և ստացել Մարդու իրավունքների և շահերիպաշտպանության մասնագետի որակավորում:
2007թ. ավարտել է ՀՀ կառավարման պետական ակադեմիայի մագիստրատուրան և ստացել իրավագիտության մագիստրոսի աստիճան`պաշտպանելով “Մարդու իրավունքների պաշտպանության ազգային եւ միջազգային մեխանիզմները” թեմայով ատենախոսություն։
2010թ. ավարտել է ԱՄՆ Մինեսոտայի Համալսարանի իրավաբանական դպրոցը և ստացել Մարդու իրավունքների և միջազգայինիրավունքի մագիստրոսի աստիճան:
1999-2001թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում։
2001թ.-ից ակտիվորեն ներգրավված է եղել իրավապաշտպան գործունեության մեջ: Հանդիսանում է մի շարք հասարակակականկազմակերությունների հիմնադիր անդամ: Անդամակցում է բազմաթիվ միջազգային իրավապաշտպան ցանցերի:
2002-2004թթ. “Մեդիա Գրուպ” լրատվական հասարակական կազմակերպության իրավաբանական բաժնի ղեկավար:
2005-2006թթ. ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակականդիտորդական խմբի անդամ:
2005-2012թթ. ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակականվերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ:
2007-2008թթ. դասախոս Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի Փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնում։
2008թ.-ից ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան:
2010թ. գործընկերների հետ հիմնադրել է «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակականկազմակերպությունը, որն ի թիվս բազմաթիվ այլ կարեւոր գործերի, Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել հայգերու գործն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության:
2010-2012թթ. “Human Rights Watch” միջազգային իրավապաշտպան կազմակերպություն, ազգային փորձագետ:
2012թ. Վանաձոր քաղաքի թիվ 30 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգայինժողովի պատգամավոր։
Պառլամենտ Մոնիթորինգի հետազոտության արդյունքներով ճանաչվել է ՀՀ ԱԺ 5-րդ գումարման մեծամասնական ընտրակարգով ընտրվածամենաակտիվ պատգամավորը։
2015թ. հիմնադրել է “Լուսավոր Հայաստան” կուսակցությունը, որի կառավարման խորհրդի նախագահն է։
2017թ. ՀՀ ԱԺ ընտրություններում գլխավորել է ԵԼՔ կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը և ընտրվել ՀայաստանիՀանրապետության 6֊րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։
ՀՀ ԱԺ Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր: