ԱՄՆ-ը ՄԱԿ-ին հայտնել է, որ «բոլոր տարբերակները» սեղանին են, Իրանը զգուշացրել է՝ կարձագանքի ցանկացած ագրեսիայի

Լուրեր

02.07.2026 | 18:32
Արտահանումը խթանող գործակալություն կստեղծենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:26
Դամասկոսի կենտրոնում սրճարանում պայթյուն է տեղի ունեցել․ զոհեր կան
02.07.2026 | 18:18
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
02.07.2026 | 18:10
ԵՀ նախագահը մեկնեց Երևանից // Պետական գաղտնիքի հրապարակման գործով գնդապետ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 18:00
Վճռականորեն ասում եմ` երկաթուղին ՀՀ սեփականությունն է և պետք է ծառայի մեր շահերին. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:51
ՌԴ-ից երկու ռուֆերներ բարձրացել են Նյու Յորքի Empire State Building-ի վրա և այնտեղ նշանվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:43
Հաստատվել է ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը
02.07.2026 | 17:34
Արմեն Մուրադյանը նշանակվեց բժշկական համալսարանի ռեկտոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:23
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 17:15
Ղրղզստանը հարևան երկրներից վառելիք է խնդրում․ երկիրը բենզինի 90%-ը ստանում է Ռուսաստանից
02.07.2026 | 17:07
Արմեն Գրիգորյանը Եվրահանձնաժողովի խորհրդականի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման հարցերը
02.07.2026 | 16:56
Ինչ-որ մի տեղում բեռնատարները կանգնել են նաև լեզվական խնդիրների պատճառով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:44
Զրկված վարորդները հուլիսի 6-ից կարող են դիմել նոր վկայականները վերցնելու համար. նախարարը մանրամասներ ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:32
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում գնդապետ Էդիկ Մալոյանի ձերբակալությունից
02.07.2026 | 16:20
Կալլասը խոստանում է ԵՄ նոր պատժամիջոցներ ՌԴ-ի նկատմամբ՝ Կիևին ռուսական հարվածներից հետո
Բոլորը

Միացյալ Նահանգները կանգնած է «Իրանի քաջ ժողովրդի» կողքին, և նախագահ Դոնալդ Թրամփը «հստակեցրել է, որ բոլոր տարբերակները սեղանին են՝ կոտորածը դադարեցնելու համար», հինգշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Ուոլցը, գրում  է Reuters-ը։

Թրամփը բազմիցս սպառնացել է միջամտել՝ ի պաշտպանություն Իրանում ցուցարարների, որտեղ, ըստ հաղորդումների, հազարավոր մարդիկ են զոհվել հոգևորական կառավարման դեմ բողոքի ցույցերը ճնշելու հետևանքով։ Սակայն հինգշաբթի Թրամփը սպասողական դիրքորոշում է ընդունել՝ ասելով, որ իրեն ասել են, թե սպանությունները թուլանում են, և որ ինքը կարծում է՝ ներկայում լայնածավալ մահապատիժների ծրագիր չկա։

«Նախագահ Թրամփը գործողության մարդ է, այլ ոչ թե անվերջ խոսելու, ինչպես մենք տեսնում ենք ՄԱԿ-ում։ Նա հստակեցրել է, որ բոլոր տարբերակները սեղանին են՝ կոտորածը դադարեցնելու համար»,- ասել է Ուոլցը Վաշինգտոնի պահանջով հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում։

Նա հերքել է Իրանի կողմից հնչող մեղադրանքները, թե բողոքի ցույցերն «արտաքին դավադրություն են՝ ռազմական գործողությունների նախանշան տալու համար»․ «Աշխարհում բոլորը պետք է իմանան, որ ռեժիմն ավելի թույլ է, քան երբևէ, հետևաբար, այս սուտը տարածում է փողոցներում գտնվող իրանցի ժողովրդի ուժի պատճառով։ Նրանք վախենում են իրենց սեփական ժողովրդից»։

ՄԱԿ-ում Իրանի դեսպանի տեղակալ Ղոլամհոսեյն Դարզին էլ ասել է, որ Իրանը չի ձգտում սրացման կամ բախման և մեղադրել է Ուոլցին «ստի, փաստերի խեղաթյուրման և միտումնավոր ապատեղեկատվական արշավի դիմելու մեջ՝ Իրանում անկարգությունները բռնության վերածելու գործում իր երկրի անմիջական մասնակցությունը թաքցնելու համար»։

«Այնուամենայնիվ, ագրեսիայի ցանկացած ակտ՝ ուղղակի կամ անուղղակի, կհանդիպի վճռական, համաչափ և օրինական պատասխանի։ Սա սպառնալիք չէ. սա իրավական իրականության հայտարարություն է»,- հայտարարել է իրանցի դիվանագետը։

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզիան մեղադրել է Միացյալ Նահանգներին Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու համար՝ «ինքնիշխան պետության ներքին գործերին բացահայտ ագրեսիան և միջամտությունը արդարացնելու» և «իրանական խնդիրը իր նախընտրած ձևով՝ անցանկալի ռեժիմը տապալելուն ուղղված հարվածների» սպառնալիքները արդարացնելու փորձի նպատակով։

«Մենք խստորեն կոչ ենք անում Վաշինգտոնի և այլ մայրաքաղաքների տաք գլուխներին՝ ուշքի գալ»,- ասել է  նա։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել «առավելագույն զսպվածություն ցուցաբերել այս զգայուն պահին և զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել հետագա մարդկային կորուստների կամ ավելի լայն տարածաշրջանային էսկալացիայի», փոխանցել է ՄԱԿ-ի ավագ պաշտոնյա Մարթա Պոբին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի