10,000 դոլար կաշառք՝ դատավորներին. երեք անձ ամբաստանյալի աթոռին է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.03.2026 | 17:38
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը չպետք է լինի ՆԱՏՕ-ի առաքելություն․ Մեծ Բրիտանիայի վարչապետ
16.03.2026 | 17:30
Էդուարդ Սպերցյանն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում
16.03.2026 | 17:21
Քննարկվել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները. ավարտվել է MITT 2026 ցուցահանդեսը
16.03.2026 | 17:09
Փաշինյանին միացած արքեպիսկոպոսը հրաժարվել է թեմի առաջնորդ լինելուց
16.03.2026 | 17:03
Անտառապետը, ապօրինի ծառահատումները չարձանագրելու դիմաց, 105.000 դրամ  կաշառք է պահանջել․ ՀԿԿ
16.03.2026 | 16:54
Ամուսինները հարկադրել են քաղաքացուն անդամակցել «Մեր ձևով» կուսակցությանը, ապա հունիսի 7-ին քվեարկել նրանց թեկնածուի օգտին, հակառակ դեպքում սպառնացել են բնակարանը պայթեցնել․ ՔԿ
16.03.2026 | 16:46
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, նրա օգնական Թամար Պետրոսյանը և փաստաբան Էրիկ Ալեքսանյանը մեղավոր ճանաչվեցին
16.03.2026 | 16:37
Թեհրանը հայտարարում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմին չմասնակցող երկրների նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով
16.03.2026 | 16:29
Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ կմնան մինչև ապրիլի 1-ը
16.03.2026 | 16:26
Արտակ Ադամյանն այլևս չի գլխավորի կանանց Հայաստանի հավաքականը
16.03.2026 | 16:20
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հետ քավոր-սանիկական կապեր ունենալու մասին
16.03.2026 | 16:11
Իսրայելը հայտնում է Թեհրանին, Շիրազին և Թավրիզին լայնածավալ հարվածների մասին
16.03.2026 | 16:09
Փաստաբան Ռուբեն Հակոբյանի գործով երրորդ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
16.03.2026 | 16:03
Աբու-Դաբի-Երևան, Շարժա-Երևան չվերթերը հետաձգվել են
16.03.2026 | 15:55
ԱՊԼ-ի ակումբի համասեփականատերն արժանացել է «Օսկարի»
Բոլորը

10 հազար դոլար՝ դատական գործի ցանկալի ելքի համար։ Հակակոռուպցիոն կոմիտեն դատարան է հանձնել դատավորներին կաշառելու գործը, 3 անձ ամբաստանյալի աթոռին է։

Նրանց թվում են՝ «Դոնմալ» ընկերության տնօրեն Արթուր Մանվելյանը, նրա ընկերը՝ Խաչատուր Գասպարյանը և դատավորների հետ կապն ապահովող Աշոտ Կարապետյանը։ Գործով որևէ դատավոր մեղադրյալի կարգավիճակ չունի։

Դեռևս 2018 թվականի հուլիսի 2-ին «Դոնմալ»-ի և «Ձյունիկ Սառնարան» ընկերության միջև պայմանագիր է կնքվել, որով պատվիրատուն 100 հազար 636 կիլոգրամ հավի և տավարի միս է պահպանության հանձնել պահեստին։ «Դոնմալ»-ն ի պահ հանձնված ապրանքներն ապահովագրել է «Նաիրի Ինշուրանս»-ում։

2019 թվականի օգոստոսի 19-ին Արշակունյաց պողոտայում տեղակայված «Ձյունիկ Սառնարան» պահեստում հրդեհ բռնկվեց։ Դրա հետևանքով այրվեցին և ամբողջությամբ ոչ պիտանի դարձան սառնարանային տնտեսության ներսում պահված ապրանքները, այդ թվում՝ «Դոնմալ»-ին պատկանող: Ընկերությունն ապահովագրականից շուրջ 59 միլիոն փոխատուցում էր պահանջել, սակայն «Նաիրի Ինշուրանս»-ը շուրջ 23 միլիոն դրամի հատուցում է համաձայնել տրամադրել։ 

Դեպքից 4 տարի անց, 2023-ին «Դոնմալ»-ը հայցադիմում է ներկայացրել ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ «Նաիրի Ինշուրանս»-ի՝ ապահովագրական հատուցում չտրամադրելու մասին որոշումն անվավեր ճանաչելու և ապահովագրական հատուցում տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին: Գործը քննել է դատավոր Երեմ Եսոյանը։ Factor TV-ի տեղեկություններով՝ դատավորներից մեկը, որն ըստ նախաքննական մարմնի կաշառք է ստացել «Դոնմալ»-ից, Եսոյանն է։ 

Դատավարության կողմերից միայն մեղադրյալ Խարատուր Գասպարյանի պաշտպան Արտակ Հախինյանը համաձայնեց խոսել գործի մասին։ Նրա խոսքով՝ գործը խնդրահարույց է, ենթադրյալ կաշառք տվողը կա, վերցնողը՝ չկա։

Հակակոռուպցիոն կոմիտեն պարզել է, որ «Դոնմալ» ընկերության տնօրեն Արթուր Մանվելյանը և վերջինիս ընկերը՝ Խաչատուր Գասպարյանը, միջոցներ և ուղիներ են փնտրել վերոգրյալ հարցը ընկերության օգտին լուծելու համար և քաջատեղյակ լինելով, որ Աշոտ Կարապետյանը մտերիմ հարաբերությունների մեջ է համապատասխան դատավորների հետ, դիմել են նրան։ Կարապետյանը բանակցություններ է վարել դատավորների հետ, ովքեր խոստացել են 10.000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց, ապօրինի գործողություններով, իրականացնել հիշյալ ընկերության հայցի բավարարումը, ինչի մասին Աշոտ Կարապետյանը հայտնել է Արթուր Մանվելյանին և Խաչատուր Գասպարյանին:

Դատավարության մասնակիցներից մեկն էլ Factor TV-ի հետ զրույցում նշեց՝ մեղադրական եզրակացությունում խոսքը մեկից ավելի դատավորների մասին է, սակայն նրանց անունները չեն բացահայտվում։

Եզրակացությունում նշվում է, որ «Դոնմալ»-ի տնօրենը և նրա ընկերն ընդունել են կաշառքի չափի վերաբերյալ դատավորների պահանջը, որից հետո Կարապետյանին են փոխանցել 10.000 դոլարը, նա էլ իր հերթին գումարը տվել է դատավորներին: Պաշտպանները պդնում են՝ անգամ կաշառքի դրվագով հիմնավոր կասկած գոյություն չունի։

Հատկանշական է, որ  «Դոնմալ»-ն ընդդեմ «Նաիրի Ինշուրանս»-ի գործով Երեմ Եսոյանը 2025-ի հոկտեմբերի 31-ին վճիռ է կայացրել, հայցվորը դատարանում պարտվել է։

Նախաքննական մարմինը կաշառքի ենթադրյալ դեպքի մասին իմացել է մեկ այլ գործով օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնելիս։ Դատավորներին առնչվող քրեական այս գործը կքննի դատավոր Լևոն Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան