Սիրիական կողմը կարող էր Թուրքիայի կամ Ադրբեջանի միջոցով բարձրացնել փոխանակման հարցը․ քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Հայաստանի կողմից սիրիացի վարձկանների ազատումն ու Ադրբեջանից հայ գերիների վերադարձը փոխկապակցված քայլեր են։ Factor TV-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Factor TV-ի հարցին ի պատասխան նշել էր, որ այդ երկու գործընթացները իրար հետ կապ չունեն, ցմահ դատապարտված վարձկանների փոխանցումը բարեկամական որոշում է Սիրիայի նկատմամբ։

«Մենք ուզում ենք և աշխատում ենք նաև Սիրիայի Արաբական Հանրապետության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ։ Մենք հույս ունենք, որ այդ որոշումը, որը բարեկամական որոշում է Սիրիայի նկատմամբ, այդ թվում՝ Սիրիայի հայ համայնքի շուրջ մթնոլորտը ավելի նպաստավոր կդարձնի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Անդրիաս Ղուկասյանի համոզմամբ՝ իշխանությունները պարզապես փորձում են տպավորություն ստեղծել, թե տեղի ունեցածը պատահականություն է և փոխանակում չի եղել։ Եթե վարձկանների փոխանցումը պարզապես բարեկամական քայլ է, ապա ինչո՞ւ հենց հիմա՝ հարցրինք քաղաքագետին։

«Սիրիայում ձևավորվել են նոր իշխանություններ, Սիրիայի վարձկաններն այդ իշխանությունների համախոհներն են: Եվ հավանաբար, այո՛, դժվար չի ենթադրել, որ սիրիական կողմը կարող էր Թուրքիայի, Ադրբեջանի միջոցով բարձրացնել փոխանակման հարցը»,- նշեց Ղուկասյանը։

Նրա գնահատմամբ՝ Փաշինյանին ձեռնտու չէ գործընթացը ներկայացնել որպես փոխանակում, քանի որ գործարքն անհավասար է և առաջացնում է բազմաթիվ հարցեր, մասնավորապես՝ ինչո՞ւ չի իրականացվել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակում։

«Կարծում եմ՝ հենց սա է պատճառը, որ իշխանությունները փորձում են թաքցնել ճշմարտությունը»,- եզրափակեց Անդրիաս Ղուկասյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը երեկ՝ հունվարի 14-ին, Հայաստանին է փոխանցել 4 հայ գերիների՝ Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին, Վագիֆ Խաչատրյանին: Այս լուրն առաջինը Ֆեյսբուքում հայտնել էր վարչապետ Փաշինյանը, որին հաջորդել էր ԱԱԾ պաշտոնական հաղորդագրությունը։ Շատ չանցած Արդարադատության նախարարությունը հայտնեց, որ ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին։ Նրանք Հայաստանում մեղադրվում էին միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների, վարձկանության հոդվածներով: Ըստ Արդարադատության նախարարության հաղորդագրության՝ նրանք պատժի կրումը կշարունակեն իրենց քաղաքացիության պետությունում։

Արփի Հակոբյան