Կանադան ողջունել է Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակումը
Քաղաքականություն
15.01.2026 | 14:24
Կանադան ողջունում է Ադրբեջանի կողմից չորս հայ բանտարկյալների ազատ արձակումը՝ որպես դրական քայլ դեպի Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղություն։ Այս մասին հայտարարել է Կանադայի ԱԳՆ-ն X-ի իր միկրոբլոգում գրառմամբ։
«Մենք անհամբեր սպասում ենք վստահության ամրապնդման շարունակական միջոցառումներին, այդ թվում՝ լրացուցիչ բանտարկյալների ազատ արձակմանը, քանի որ Ադրբեջանն ու Հայաստանն առաջ են շարժվում փոխադարձ խաղաղության և բարգավաճման ուղղությամբ»,- ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ ԵՄ-ն էր ողջունել Ադրբեջանի կողմից 4 հայ գերիների ազատ արձակումը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի