ԵՄ-ն ռուսական նավթի գնի շեմը կնվազեցնի մինչև 44,1 դոլարի՝ մեկ բարելի համար

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Եվրամիությունը փետրվարի 1-ից ռուսական նավթի գնի շեմը կնվազեցնի ևս 7%-ով՝ մինչև 44,1 դոլար՝ մեկ բարելի համար։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի կողմից ստորագրված համապատասխան որոշման համաձայն՝ սա ԵՄ Խորհրդի որոշման իրականացումն է, գրում է The Insider-ը։

Ռուսական նավթի գնի առաջին շեմը, որը սահմանվել էր 2022 թվականի դեկտեմբերին, մեկ բարելի համար 60 դոլար էր: Ներկայիս սահմանաչափը, որը սահմանվել է 2025 թվականի սեպտեմբերին, մեկ բարելի համար 47,60 դոլար է:

2023 թվականի փետրվարից ուժի մեջ են մտել նաև ռուսական նավթամթերքի գների սահմանափակումները՝ դիզելային վառելիքի համար՝ 100 դոլար՝ մեկ բարելի համար (քանի որ այն վաճառվում է ավելի բարձր գնով՝ համեմատած հում նավթի հետ), իսկ մազութի պարագայում՝ 45 դոլար՝ մեկ բարելի համար, որը վաճառվում է զեղչով:

Նավթի և նավթամթերքի գների այս սահմանափակումները նպատակ ունեն նվազեցնել Ռուսաստանի կառավարության եկամուտները, որոնք օգտագործվում են Ուկրաինայի հետ պատերազմը ֆինանսավորելու համար:

Ֆիննական Էներգիայի և մաքուր օդի հետազոտությունների կենտրոնի (CREA) տվյալներով՝ 2025 թվականի հոկտեմբերին ռուսական նավթի արտահանման 44%-ն իրականացվել է պատժամիջոցների տակ գտնվող լցանավերով, ևս 18%-ը՝ «ստվերային նավատորմի» նավերով, որոնք դեռևս չեն ենթարկվել պատժամիջոցների, և 38%-ը՝ G7 երկրների, ԵՄ-ի և Ավստրալիայի հետ ուղղակի կամ անուղղակի կապեր ունեցող նավերով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի