40 մլն դրամանոց էլեկտրամոբիլներ՝ Հակակոռուպցիոն կոմիտեին

Լուրեր

28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
28.07.2026 | 19:00
Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:49
ԵՄ-ն կանչել է ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ԱԹՍ-ներով Ռումինիայի օդային տարածքը խախտելու միջադեպի պատճառով
28.07.2026 | 18:40
ԱԶԲ-ի հետ քննարկվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի և Դիլիջանի նոր թունելի ծրագրերը
28.07.2026 | 18:30
Եվրոպական գագաթնաժողովից մինչև Օձուն․ «Ճախրուկ» ներառական փառատոնը վերադառնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.07.2026 | 18:21
Կացը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին
28.07.2026 | 18:15
Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի հիման վրա ՀՀ կառավարությունը Հակակոռուպցիոն կոմիտեին 40 մլն դրամի արժողությամբ երկու էլեկտրամոբիլ կհատկացնի՝ Պետգույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում գտնվող։

Էլեկտրամոբիլները 2024 թվականի արտադրության VOLVO մակնիշի են, յուրաքանչյուրի արժեքը 20 մլն դրամ է։
Նախագծում նշվում է, որ մեքենաների տրամադրումը մեծապես կնպաստի ՀՀ մարզերում ձևավորված տարածքային օպերատիվ ստորաբաժանումների գործունեությանը, օպերատիվ-հետախուզական և նախաքննական գործառույթներ իրականացնող ծառայողների աշխատանքին ու հնարավորություն կընձեռի ընդլայնել նրանց բազմաշերտ գործունեության աշխարհագրությունը:

Հակակոռուպցիոն կոմիտեի մեքենաների թիվն ավելացվում է Նիկոլ Փաշինյանի մեկ այլ՝ ծառայողական ավտոմեքենաները կրճատելու հանձնարարականի ֆոնին։ Վարչապետը 2024-ին էր ենթականերին հանձնարարել կրճատել ճոխություն համարվող ծառայողական մեքենաները։ Այդ թվականին կառավարությունից լրատվամիջոցներին փոխանցել էին, որ Հակակոռուպցիոն կոմիտեի 15 մեքենաները կրճատվել են՝ հասնելով 5-ի։

Factor.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2026 թվականի բյուջեով Հակակոռուպցիոն կոմիտեի մեքենաների թիվը 10-ն է։ Տեղեկացրել էինք նաև, որ պետական համակարգի ծառայողական մեքենաները 2026-ին 2025-ի համեմատ կկրճատվեն 7.7%-ով։ Այս տարվա բյուջեի նախագծով ծառայողական մեքենաների թիվը նախատեսվել է 639։ Ընդ որում՝ սա չի ներառում ուժային կառույցների՝ պաշտպանության, ներքին գործերի նախարարությունների, ազգային անվտանգության, արտաքին հետախուզության և պետական պահպանության ծառայությունների ծառայողական մեքենաների քանակը։

Նարեկ Կիրակոսյան