Բաղրամյան 26-ը կփոխանցվի նախագահին․ Կառավարությունը նախագիծն ուղարկեց Ազգային ժողով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
08.11.2018 | 12:23Կառավարության նոյեմբերի 8-ի նիստում արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը գործադիրի հավանությանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում կատարել փոփոխություն և Հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխել Բաղրամյան 26, իսկ վարչապետի նստավայրը Բաղրամյան 26 հասցեից տեղափոխել Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն, համար 1»։
Օրենքի նախագիծը կուղարկվի Ազգային ժողով։
Մանրամասները՝ տեսանյութում։