Կառավարությունը 1 մլրդ 400 մլն դրամով կրճատեց առողջապահական ծախսերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
08.11.2018 | 11:59Կառավարության նոյեմբերի 8-ի նիստում գործադիրը հավանություն տվեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է 1 միլիարդ 444.8 միլիոն դրամով կրճատել առողջապահական 14 ծրագրերի համար նախատեսված դրաման միջոցները։
Նախարարի պաշտոնակատարն առաջարկեց այդ գումարը վերաբաշխել հրատապ համարվող 7 ծրագրերի իրականացմանը:
Ըստ Թորոսյանի՝ սա աննախադեպ վերաբաշխում է՝ Երևանից մարզերին ուղղված, քանի որ հիմնականում վերաբաշխումները եղել են Երևանում, որի արդյունքում մարզային հաստատությունները միշտ թերֆինանսավորված են եղել:
Մանրամասները՝ տեսանյութում։