Բոլորը ասում են` ինչո՞ւ է «Yandex GO»-ի գինը բարձր. Գեղամ Գևորգյանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
Բոլորը

«Յանդեքս»-ի հավելվածում կարող եք տեսնել, թե ձեր ուղևորության գումարն ինչից է գոյանում։ Այս մասին ամփոփիչ ասուլիսում հայտարարեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով պնդումներին, որ օնլայն տաքսի ծառայությունների արժեքը թանկացել է։

«Եթե Ա կետից Բ կետ հասնելու ժամանակը կարճ է, քիչ է գումար գեներացվում, եթե երկար է, բնականաբար, ավելի շատ է: Ըստ էության, կիլոմետրը կարողանում է ծախսել այդ ուղևորության կատարված ծախսերը, իսկ ժամանակը, արդեն այսպես, ասած տաքսու վարորդի աշխատած գումարն է»,- ասաց Գևորգյանը։

Պաշտոնյան բացատրեց՝ եթե ծառայության պահանջարկը շատանում է, ապա գործակից է կիրառվում:

«Նախկինում գործակիցը մինչև 4 անգամ կարող էր շատանալ, հիմա մենք սահմանափակել ենք, դարձրել ենք 3 անգամ: 2 անգամ ավելանալուց հետո այդ գումարն այլևս «Յանդեքս»-ին չի գնում և ամբողջությամբ մնում է տաքսու վարորդին: Իսկ մինչև 2-ը՝ համամասնորեն է բաշխվում»,- ընդգծեց Գեղամ Գևորգյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։