Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները տարածաշրջանում անվտանգության իրավիճակն են քննարկել
Քաղաքականություն
14.01.2026 | 11:58
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ու Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցում քննարկել են երկու երկրների միջև դաշնակցային հարաբերություններից բխող հարցեր։
Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ անդրադարձ է եղել տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության իրավիճակին վերաբերող հարցերի։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի