Ռադան պաշտոնանկ է արել Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալին և անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկին

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Գերագույն ռադայի պատգամավորներն ընդունել են Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալի հրաժարականը։ Հունվարի 13-ին կայացած լիագումար նիստում այս որոշման օգտին քվեարկել է խորհրդարանի 265 անդամ, գրում է Meduza-ն։

«Ես լքում եմ այս պաշտոնը՝ վստահությամբ, որ հետագա գործընթացները կդառնան փոփոխությունների և բարեփոխումների հիմքը, և որ մեր համատեղ նվաճումները կծառայեն որպես Ուկրաինայի կայունության հիմք»,- Ռադայում ունեցած ելույթում հայտարարել է Շմիգալը։

Պատգամավորները նաև կողմ են արտահայտվել Վասիլի Մալյուկի՝ Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնից ազատմանը։ Այս որոշման օգտին քվեարկել է խորհրդարանի 235 անդամ։

Մալյուկը հրաժարականի մասին հայտարարել էր հունվարի սկզբին։ Գերատեսչության ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել ծառայության «Ա» հատուկ գործողությունների կենտրոնի ղեկավար Եվգենի Խմարան։

Շմիգալը Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը գլխավորում էր 2025 թվականի հուլիսից։ Մինչ այդ, նա հինգ տարի զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը։

2026 թվականի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր «Պաշտպանության նախարարության ձևաչափը փոխելու» որոշման մասին և առաջարկել, որ թվային վերափոխումների նախարար Միխայիլ Ֆեդորովը ստանձնի գերատեսչություն ղեկավարումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի