Ալիևը վերակառուցումից հետո ռազմարդյունաբերական գործարան է բացել

Լուրեր

28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
28.07.2026 | 19:00
Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:49
ԵՄ-ն կանչել է ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ԱԹՍ-ներով Ռումինիայի օդային տարածքը խախտելու միջադեպի պատճառով
28.07.2026 | 18:40
ԱԶԲ-ի հետ քննարկվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի և Դիլիջանի նոր թունելի ծրագրերը
28.07.2026 | 18:30
Եվրոպական գագաթնաժողովից մինչև Օձուն․ «Ճախրուկ» ներառական փառատոնը վերադառնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.07.2026 | 18:21
Կացը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին
28.07.2026 | 18:15
Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է Տերտերի վերակառուցված էլեկտրամեխանիկական գործարանի բացման արարողությանը: Պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաևը նրան ներկայացրել է գործարանում ստեղծված պայմանները, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ գործարանը հիմնադրվել է 1976 թվականին՝ որպես Լիոնոզովսկու անվան էլեկտրամեխանիկական գործարանի Տերտերի մասնաճյուղ։ Գործարանը, որը սկսել է աշխատանքը 1977 թվականի ապրիլին, արտադրում էր էլեկտրական և հատուկ նշանակության արտադրանք։ Առաջին տարիներին այստեղ արտադրվում էին նավակների շարժիչների արագաչափեր։ Հեյդար Ալիևը 1978 թվականին ներկա է գտնվել դրա պաշտոնական բացման արարողությանը։

Իլհամ Ալիևի 2005 թվականի հրամանագրի համաձայն՝ ստեղծվել է Պաշտպանության արդյունաբերության նախարարություն, և էլեկտրամեխանիկական գործարանը դրվել է դրա իրավասության ներքո։

Հաղորդվում է, որ տարբեր տեսակի ռազմական նշանակության արտադրանք արտադրելու համար նախատեսված ձեռնարկությունը հագեցած է ժամանակակից, բարձր ճշգրտության արտադրական սարքավորումներով, որոնք ձեռք են բերվել մի շարք առաջատար երկրներից: Արտադրական գծերի նախագծումը, հոսքերի ստեղծումը և սերիական արտադրության համար հարմարեցումը իրականացվել են «Ազերսիլահ» պաշտպանական արդյունաբերության հոլդինգ ՓԲԸ-ի տեղացի մասնագետների կողմից։

Նշվում է, որ գործարանի տարածքում անցկացվել են շինարարական և վերակառուցման աշխատանքներ, շահագործման են հանձնվել նոր արտադրական շենքեր, տարածքներ և օժանդակ կառույցներ: Վերակառուցվել են գոյություն ունեցող շենքերը, ինչպես նաև ստեղծվել մասնագիտացված բալիստիկ և դիմացկունության փորձարկման համար հատուկ զորավարժարաններ՝ տեխնոլոգիական պահանջներին համապատասխան:

Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, որ անցյալ տարի երկրում արտադրվել է 1,4 միլիարդ մանաթի ռազմական արտադրանք, որի մի մասը փոխանցվել է Ադրբեջանի զինված ուժերին, իսկ մյուս մասը՝ արտահանվել։ Ներկայում Ադրբեջանը, ըստ նրա, ռազմական արտադրանք է արտահանում գրեթե 20 երկիր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի