Արման Ծառուկյան․ Կարծում եմ՝ իմ ու Չենդլերի մենամարտը մեծ աղմուկ կբարձրացնի

Լուրեր

18.08.2026 | 23:01
Չեմ հիշում իմ աշխատանքային պարտականություններում օրենքով ինչ էր նախատեսված. Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 22:41
14-ամյա Տիգրան Համբարձումյանը «Titled Tuesday»-ում հաղթել է Մագնուս Կարլսենին
18.08.2026 | 22:34
Զինծառայողների հետ հանդիպումների օրակարգում՝ ոչ կանոնագրքային հարաբերությունների բացառումը. ՊՆ
18.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.08.2026 | 22:00
Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը և Էրիկ Տեր-Մաթևոսյանը` բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:56
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
18.08.2026 | 21:40
«Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու». Գևորգ Պապոյանը հետևել է մթերման գործընթացին
18.08.2026 | 21:25
Firebird AI գործարանն առանց ջրի․ ինչպես է հովացվում, ինչքան հոսանք է ծախսում․ Factor TV-ի հայացքը ներսից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:12
Ապօրինի ձեռնարկատիրության դեպք է բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք. ՆԳՆ
18.08.2026 | 20:57
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
18.08.2026 | 20:44
Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
18.08.2026 | 20:28
ՌԴ ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ «երկիրը լքած և դավաճանած» ռուսները պետք է զրկվեն ընտրություններում քվեարկելու իրավունքից
18.08.2026 | 20:13
Գալյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են բարեփոխումների օրակարգը
18.08.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
18.08.2026 | 19:45
OpenAI-ը ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմ է գործարկել՝ սահմանափակումներով և ծնողական վերահսկողությամբ
Բոլորը

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը պատմել է, որ ցանկանում է ազատ ոճի ըմբշամարտի կանոններով մրցել ամերիկացի Մայքլ Չենդլերի դեմ։ Օրեր առաջ հայ մարտիկը Ֆլորիդայում կայացած RAF 05 (Real American Wrestling) ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում 10։0 հաշվով հաղթել էր 38-ամյա ամերիկացի Լենս Փալմերին։

«Կա հավանականություն, որ ես կվերադառնամ փետրվարի 28-ին ու կմենամարտեմ Մայքլ Չենդլերի հետ։ Ես RAF-ին խնդրել եմ կազմակերպել Չենդլերի դեմ մենամարտ, քանի որ UFC-ում նա փախչում է ինձանից։ Նա նույնիսկ փախչում է իմ անունից։ ММА-ի կանոններով մենք երբեք չենք մրցի։ Իսկ ահա ըմբշամարտում նրա գլուխը պտտելուն դեմ չեմ։

Չենդլերը սոցցանցերում նշում է, որ պատրաստ է մենամարտել ինձ հետ։ Ես ցանկանում էի ձեռնոց նետել նրան RAF-ում, սակայն խոսափողը չտվեցին ինձ։ Կարծում եմ՝ մեր մենամարտը մեծ աղմուկ կբարձրացնի։ Ազատ ոճի ըմբշամարտում նա ունի շանս իմ դեմ պայքարում, իսկ ММА-ում՝ ոչ»,- Արիել Հելվանիի հետ հարցազրույցում ասել է Արման Ծառուկյանը։

29-ամյա Ծառուկյանը խառը մենամարտերում մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։