ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի տղան՝ ՔՊ ռեյտինգային թեկնածու. «Ժամանակ»
Քաղաքականություն
08.11.2018 | 08:33«Ժամանակ» թերթը գրում է.
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արմավիրի թիվ 6 ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրելու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նահապետ Գևորգյանի կրտսեր տղան՝ Քաջիկ Գևորգյանը:
Զարմանալին այն է, որ Գևորգյանն առաջադրվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Գևորգյանը ինքն է ձևավորում ռեյտինգային ցուցակը՝ այնտեղ ներգրավելով մարդկանց, ովքեր իր համար չեն կարող մրցակից լինել:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: