Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը պատմական իրադարձություն է. Իտալիայի ԱԳՆ
Քաղաքականություն
13.01.2026 | 12:34
2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը պատմական իրադարձություն էր։ Այս մասին Բաքվում Ադրբեջանի և Իտալիայի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստում հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Չիրիելլին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Հուսով ենք, որ ստեղծված նոր իրավիճակը կնպաստի խաղաղության ամրապնդմանը ոչ միայն Հարավային Կովկասում, այլև մյուս տարածաշրջաններում»,- նշել է Չիրիելլին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի