Մարզպետները վստահ են, որ ՔՊ-ն մարզերում բարձր վարկանիշ ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.07.2026 | 11:20
Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Բելգորոդին. զոհ կա
03.07.2026 | 11:11
«Արտյոմին ու Գոռին չոտկի կտաս, մնացածին՝ 20 պակաս ես տալում, հարցը լուծվում ա»․ ՀԿԿ ձայնագրություն
03.07.2026 | 11:00
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը՝ ՈՒՂԻՂ
03.07.2026 | 10:48
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը մասնավոր վեճ է լուծել․ գործն ուղարկվել է դատախազին
03.07.2026 | 10:36
Կիևում ռուսական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
03.07.2026 | 10:23
Փաշինյանը Թեհրան է մեկնել ոչ թե կառավարական, այլ մասնավոր` FlyOne-ի ինքնաթիռով
03.07.2026 | 10:17
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 3-ի դրությամբ
03.07.2026 | 10:10
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Թեհրանի կրոնական համալիր՝ հրաժեշտի արարողության համար
03.07.2026 | 10:01
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան՝ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 09:46
Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով շուրջ 3000 մարդ է տարհանվել
03.07.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.07.2026 | 09:08
ԱԱ-2026. Շվեյցարիան դուրս եկավ 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 09:07
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրան
03.07.2026 | 05:09
ԱԱ-2026. Պորտուգալիան հաղթանակ կորզեց ու կխաղա Իսպանիայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 01:00
ԱԱ-2026. Իսպանիան վստահ հաղթեց և 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի հենց մարզում։ Նա հույս ունի, որ մարզում ընտրությունները հանգիստ կլինեն: Մարզպետը ծիծաղում է․ «Ժողովուրդը շնչում է, ժողովուրդը ապրում է Արարատի մարզում, եղել են մարդիկ, եղել են հանրապետական, այսօր ինչ-ինչ հանգամանքներում թողնում են, լքում են այդ կուսակցությունը»։

Գարիկ Սարգսյանը հույս ունի, որ մարզում կլինի գաղափարների պայքար, եւ ոչ թե մկանների։ Սակայն հայտնի է, որ մարզում այսօր դեռ որոշ ազդեցություն ունեն Հովիկ Աբրահամյանը, Արամայիս Գրիգորյանը։ Մարզպետին դա չի մտահոգում․ «Ասեմ ավելին՝ այս ընտրությունները ցույց կտան, թե ով ինչ ռեյտինգ ունի»։

Մարզպետը վստահեցնում է, որ մարզում վախի մթնոլորտ չկա։ Իսկ ահա Կոտայքում արդեն 5 ամիս պաշտոնավորող մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը իրեն հաշիվ տալիս է, որ նախկինում իր մարզում գրեթե միանձնյա իշխանություն ուներ Գագիկ Ծառուկյանը եւ մարզի քվեների մեծ մասը նրանն էր։

«5 ամիսների ընթացքում լիազորություններն իրացնելիս որեւէ խոչընդոտի, որեւէ կաշկանդումի, որեւէ միջամտության փորձ նշված քաղաքական ուժի կամ գործչի կողմից չի եղել մեր մարզում»,-ասում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

Քաղաքացիական պայմանագրով նա նույնպես առաջադրվելու է պատգամավորության թեկնածու եւ վստահ է, որ լինելու է մրցունակ թեկնածու, այստեղ նրա մրցակիցը կլինի Սասուն Միքայելյանը։

«Այդ առումով որեւէ մտահոգություն չկա, ավելին ասեմ՝ օրենքն է սահմանում, որ նույն մարզում առաջադրվեն նույն քաղաքական ուժից 5 թեկնածու, այո, այդ թվում ես եւ պարոն Միքայելյանը կանք»,-նշում է մարզպետը։

Շիրակի մարզպետն ընտրությունների է գնում սոցիալական լավ ցուցանիշով՝ այս տարի Գյումրիում 600 աշխատատեղ է բացվել։ Բայց չի ասի, թե շիրակցիները գոհ են

«Բողոքներ կան, հիմնականում մարզում դժգոհում են անօթեւանության խնդրի հետ կապված»,-ասում է Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը։

Մարզպետը կարծում է, որ շիրակցիների դժգոհություններից Քաղաքացիական պայմանագրի վարկանիշը չի տուժի, մարդիկ ըմբռնող են, որ նոր իշխանությունը դեռ 5 ամսեկան է։

«Մեր բնակչությունը հասկանում է եւ ընկալում է, որ այս կարճ ժամանակահատվածում անհնար է 30 տարվա խնդիրներին լուծում տալ»,-արդարանում է պարոն Սարուխանյանը։

Վայոց ձորի մարզպետը նույնպես ընտրություններում կներկայացնի Քաղաքացիական պայմանագիրը։ Նա մարզ է գնացել հեղափոխությունն այնտեղ հասցնելու համար, առայժմ չի հասել

«Շուրջ մեկ ամիս աշխատում եմ արդեն որպես մարզպետ եւ քայլերը տանում են դեպի հեղափոխություն»,-ասում է Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը։

Մարզպետը բացառում է, որ ինքն անձամբ վարչական ռեսուրս է կիրառելու Քաղաքացիական պայմանագրի եւ իր օգտին քվեներ բերելու համար․ «Մեր մոտ քրեաօլիգարխիա չկա, թաղային հեղինակություններ որպես այդպիսին չկան վատ իմաստով եւ ամեն ինչ մրցակցային կլինի

Գեղարքունիքի մարզպետը նույնպես բացառում է վարչական ռեսուրսի կիրառումը։

«Հիմա դրա կարիքն էլ չկա, մենք մեր հասարակության մեջ բավական բարձր վարկանիշ ունենք»,-հայտարարում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Գեղարքունիքցին, ըստ պարոն Սանոսյանի,լավ է տրամադրված հեղափոխության հանդեպ, թեպետ այնպիսի ծանր խնդիրներ է ժառանգել հին իշխանությունից

«Ծայրահեղ խնդիրներ ունենք, ծայրահեղ հարուստ, ծայրահեղ աղքատ, լավ բնակեցված գյուղեր, սահմանամերձ գյուղեր, բնակչության նվազման միտում կա»,-թվարկում է մարզպետը։

Ի դեպ, մարզպետը չի կարող ասել, թե իր մարզում ինչ հեղինակություն ունի նախկին դաշնակցական մարզպետը, բայց ենթադրում է, որ նա կառաջադրվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մհեր Արշակյան