Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի գործով նիստը հետաձգվեց

Լուրեր

30.10.2026 | 14:54
2 ճանապարհ կար՝ հավերժական պատերազմ կամ հավերժական խաղաղություն․ Հաջիևը՝ ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի մասին
30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2025-ի տարեվերջին 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի գործով Վերաքննիչ դատարանի նիստն այսօր հետաձգվեց:

Գործով մեղադրողը, որը մասնակցել էր առաջին ատյանում գործի քննությանը, օրեր առաջ աշխատանքից ազատման դիմում է գրել: Նոր հանրային մեղադրողը՝ Հայկ Ավետյանն էլ միայն այսօր է ներգրավվել որպես մեղադրող:Ավելի, քան յոթ տարի տևած գործի նյութերին դեռևս ծանոթ չէ, ուստի՝ դատարանին խնդրեց այսօրվա նիստը հետաձգել:

Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն առարկեց միջնորդության դեմ և նշեց, որ Համբարձումյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություն ունի, որն առաջարկում էր այսօրվա նիստով քննարկման առարկա դարձնել: Դատարանը, սակայն, որոշեց հետաձգել քննությունն ու հաջորդ նիստը նշանակեց հունվարի 19-ին:

Նշենք որ ընդդիմության իմփիչմենթի թեկնածու Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ գործը հարուցվել է 2018 թվականի իշխանափոխության պահանջով ցույցերի օրերին: Առաջին ատյանի դատարանում քննվում է մոտ 6 տարի: 2025-ի տարեվերջին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը նրան դատապարտել է ազատազրկման ու, անդրադառնալով խափանման միջոցի հարցին, որոշել ազատության մեջ գտնվող, Մասիսի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող Համբարձումյանի խափանման միջոցը փոխել կալանքով՝ մինչև նրա վերաբերյալ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Դատավճռի հրապարակման պահին Համբարձումյանը Հայաստանում չէր, շուտով նա վերադարձել է և հենց «Զվարթնոց» օդանավակայանում արգելանքի վերցվել:

Դավիթ Համբարձումյանը, ըստ մեղադրանքի, 2018 թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք և զուգորդվել նույն օր՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով և գույքը ոչնչացնելով։

Նշենք, որ խորհրդարանական ընդդիմությունը իմփիչմենթի միջոցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնից հեռացնելու նախաձեռնություն էր սկսել և հայտարարել, որ իրենց վարչապետի թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է։

Դիտարկենք նաև, որ եթե դատարանը Դավիթ Համբարձումյանի նկատմամբ մինչև 6 տարի ժամկետով ազատազրկում նշանակեր, ապա նա 2018-ին հայտարարված համաներմամբ կազատվեր պատիժը կրելուց:

Արաքս Մամուլյան