Ըստ Իրանի պետական ԶԼՄ-ների՝ քաղաքներում մեծ թվով մարդիկ են հավաքվում իշխանությունների օգտին հանրահավաքներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Իրանական պետական ​​լրատվամիջոցները տեսանյութ են տարածում՝ պնդումով, որ Իրանի տարբեր քաղաքներում մեծ թվով մարդիկ են հավաքվել՝ աջակցելու երկրի գործող իշխանությանը, գրում է CNN-ը։ Քերման և Զահեդան քաղաքներում հանրահավաքների մասնակիցների ձեռքին եղել են գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի նկարներ, Ղուրանի օրինակներ և Իսլամական Հանրապետության դրոշներ։ Պետական ​​հեռուստատեսության հաղորդմամբ՝ երթի մասնակիցները Քերմանի փողոցներում վանկարկել են՝ «Մահ Ամերիկային»։ Իրանի պետական ​​​​մարմինները երկուշաբթի օրը կոչ էին արել համազգային երթեր անցկացնել՝ ի պաշտպանություն ռեժիմի։

Պետական ​​IRIB հեռուստաալիքի կադրերում Բիրջանդ քաղաքում կազմակերպված հավաքն է, որտեղ լսելի են վանկարկումներ՝ «Մեր ազգը արթուն է և արհամարհում է ապստամբներին», «Մենք հեղափոխական զինվորներն ենք և արհամարհում ենք ապստամբներին»։

Իրանի կենտրոնական մասում գտնվող Արակ քաղաքում կազմակերպված հավաքին էլ լսելի է, թե ինչպես է ելույթ ունեցողներից մեկը հավաքվածներին ասում․ «Բոլորն էլ խնդիրներ ունեն, բայց նրանք թույլ չեն տալիս օտարերկրացիներին իրենց փոխարեն որոշումներ կայացնել: Նրանք թույլ չեն տալիս Ամերիկային և Իսրայելին իրենց փոխարեն որոշումներ կայացնել», – հաղորդում է  Fars լրատվական գործակալությունը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի