Ահազանգ է ստացվել, որ մատուռի մոտակայքում բուք է, քաղաքացիները չեն կարողանում ինքնուրույն իջնել
Հասարակություն
11.01.2026 | 20:30
Հունվարի 11-ին, ժամը 14։12-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում բուք է, քաղաքացիները չեն կարողանում ինքնուրույն իջնել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Փրկարարները մատուռի տարածքից 10 քաղաքացու տեղափոխել են անվտանգ տարածք։
