Թրամփը Կուբային կոչ է արել գործարք կնքել ԱՄՆ-ի հետ՝ «քանի դեռ ուշ չէ»

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Կուբան պետք է «գործարք կնքի» ԱՄՆ-ի հետ՝ «քանի դեռ ուշ չէ»։ Նման հայտարարություն է արել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի՝ հունվարի 11-ին, իր Truth Social սոցիալական հարթակում։

Նրա խոսքով՝ «շատ տարիներ Կուբան ապրել է Վենեսուելայից ստացվող մեծածավալ նավթի և փողերի հաշվին», դրա դիմաց Ուգո Չավեսին, ով 1999–2013 թվականներին զբաղեցրել է այդ հարավամերիկյան երկրի նախագահի պաշտոնը, ինչպես նաև Նիկոլաս Մադուրոյին՝ Վենեսուելայի ներկայիս ղեկավարին, տրամադրելով «անվտանգության ծառայություններ»։ Թրամփը նշել է, որ Մադուրոն հունվարի 3-ին ձերբակալվել է ԱՄՆ բանակի հատուկ նշանակության ուժերի կողմից։

Սակայն այժմ իրավիճակը փոխվելու է, գրել է Թրամփը․ «Կուբան այլևս չի ստանա ոչ նավթ, ոչ էլ փողեր՝ զրո»։ «Ես խստորեն խորհուրդ եմ տալիս նրանց (Կուբայի իշխանություններին- խմբ.) գործարք կնքել (ԱՄՆ-ի հետ-խմբ.), քանի դեռ ուշ չէ»,-սպառնացել է Սպիտակ տան ղեկավարը։

Կուբայի իշխանությունները վրդովված են արձագանքել Դոնալդ Թրամփի հայտարարություններին։

«Կուբան չի ստանում և երբեք չի ստացել որևէ երկրի անվտանգության ապահովման համար դրամական կամ նյութական վարձատրություն»,-նույն օրը՝ հունվարի 11-ին, X միկրոբլոգում գրել է Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսը։

«Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ մենք չունենք կառավարություն, որը զբաղվում է վարձկանությամբ, շանտաժով կամ ռազմական ճնշմամբ այլ պետությունների նկատմամբ։ Ինչպես ցանկացած այլ երկիր, Կուբան ունի լիակատար իրավունք ներմուծել վառելիք այն շուկաներից, որոնք պատրաստ են այն արտահանել և որոնք իրականացնում են առևտրային հարաբերություններ զարգացնելու իրենց իրավունքը՝ առանց ԱՄՆ-ի միակողմանի հարկադրական միջոցների միջամտության կամ ենթարկման։

ԱՄՆ-ը իրեն պահում է որպես հանցավոր և անվերահսկելի հեգեմոն, որը սպառնում է խաղաղությանը և անվտանգությանը ոչ միայն Կուբայում և այս կիսագնդում, այլև ամբողջ աշխարհում»,-հայտարարել է Կուբայի ԱԳ նախարարը։