Թորոսյանի պնդումը և վիճակագրությունը․ ՀՀ-ում կին աշխատողներն ավելի շատ են, բայց միայն մի քանի ոլորտներում

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր հայտարարել է, որ ՀՀ-ում կին աշխատողներն ավելի շատ են, քան տղամարդիկ։ Համադրումը ցույց է տալիս, որ այս պնդումը համընկնում է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների հետ։ Միևնույն ժամանակ, այն պարզաբանման կարիք ունի։

«Մեր աշխատաշուկայում 50+ [տոկոսը] կանայք են, որովհետև բնակչության մեծ մասն էլ են կանայք։ Բայց, այնուամենայնիվ, նրանք անհավասար պայմաններում են, աշխատավարձի պատճառով։ Կանայք ավելի ցածր աշխատավարձ են ստանում, քան տղամարդիկ»,- նշել է Թորոսյանը։

Վիճակագրական կոմիտեի ամենաթարմ տվյալները վերաբերում են սեպտեմբերին, և դրանց համաձայն՝ Հայաստանում աշխատողների 51,2 տոկոսը կանայք են՝ 413 հազար 289 աշխատող։ Սակայն այստեղ պարզաբանման կարիք ունի այն, որ ոլորտների մեծ մասում ավելի շատ հենց տղամարդիկ են զբաղված, և կանանց թվային առավելությունն ապահովվում է 2-3 ոլորտների հաշվին, հատկապես՝ կրթություն և առողջապահություն։

Այս երկու ոլորտները նաև մեծ անձնակազմ են ներառում։ Սեպտեմբերի դրությամբ կրթության ոլորտում 126 հազար 693 աշխատող է եղել, 98 հազար 178-ը եղել են կանայք։

Կանանց աշխատավարձերի ցածր լինելու մասին դիտարկումը կապված է հենց այս ոլորտի հետ, քանի որ կրթության ոլորտում աշխատավարձերն ամենացածրերից են Հայաստանում։

Ուշագրավ է նաև ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտը, որտեղ կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ, բայց այդ ոլորտում տղամարդիկ գրեթե երկու անգամ ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան կանայք։

Ինչպես երևում է գրաֆիկից՝ սեռով պայմանավորված աշխատավարձի տարբերություն կա անխտիր բոլոր ոլորտներում, մի մասում՝ քիչ, մյուս մասում՝ շատ։

Գարիկ Հարությունյան