Turkish Airlines-ը չեղարկում է Ստամբուլ-Թեհրան չվերթները՝ սպասվող բողոքի ցույցերի պատճառով

Լուրեր

10.01.2026 | 14:44
Յուրաքանչյուր հինգերորդ գերմանացի մտածում է արտագաղթի մասին
10.01.2026 | 14:40
Հայ ֆուտբոլիստը տեղափոխվել է Հունաստան
10.01.2026 | 14:29
Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ Յուտա նահանգի միջև համագործակցության հնարավոր ուղղությունները
10.01.2026 | 14:18
ՄԱԿ անվտանգության խորհուրդն Ուկրաինայի հարցով արտահերթ նիստ կգումարի
10.01.2026 | 14:00
Արման Ծառուկյանը և Լենս Փալմերն անցկացրել են հայացքների մենամարտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.01.2026 | 13:53
Եկեղեցու սպասավորները շարունակում են հայտնել իրենց դիրքորոշումը՝ կողմնակից են Եկեղեցու բարենորոգմանը, թե՝ աջակցում են կաթողիկոս Գարեգին Բ-ին
10.01.2026 | 13:42
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ
10.01.2026 | 13:31
Գարեգին Բ կաթողիկոսը Գևորգ եպիսկոպոս Սարոյանին ազատել է թեմակալ առաջնորդի պաշտոնից
10.01.2026 | 13:18
Եկեղեցին պետք է լինի այն տարածքը, որտեղ մարդիկ դադարում են լինել ընդդիմադիր կամ պրոկառավարական․ Փաշինյան
10.01.2026 | 12:57
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.01.2026 | 12:34
Խուդյակով փողոցում տուն է այրվել
10.01.2026 | 12:29
Քիչ ժամանակ է մնացել «Գողություն հայկական ձևով» ամերիկյան պրեմիերային
10.01.2026 | 12:16
Թեհրանում այրվել է ավելի քան 50 բանկ, ոչնչացվել մոտ 30 մզկիթ․ Իրանում շարունակվում են բողոքի ցույցերը
10.01.2026 | 11:55
Չեմ կարծում, որ Պուտինին գերեվարելու անհրաժեշտություն լինի․ Թրամփ
10.01.2026 | 11:33
Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Բոլորը

Ստամբուլի օդանավակայանի տեղեկատվության համաձայն՝ չեղարկվել են Turkish Airlines ավիաընկերության հինգ չվերթներ, որոնք ուրբաթ պետք է Ստամբուլից Թեհրան թռչեին, գրում է Turkiye today-ը։ 

Օդանավակայանի բջջային հավելվածը նաև ցույց է տվել, որ իրանական ավիաընկերությունների կողմից Թեհրան ուղղվող հինգ չվերթներ չեղարկվել են, մինչդեռ մյուս յոթի ժամանակացույցը չի փոխվել։ Թուրքական իշխանությունները որևէ պաշտոնական մեկնաբանություն չեն արել չվերթների խափանումների վերաբերյալ։

Չեղարկումները տեղի են ունենում Իրանում կենսամակարդակի բարձրացման դեմ լայնածավալ բողոքի ցույցերի ֆոնին, որոնք մարտահրավեր են նետել երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի գլխավորած իշխանություններին։

Նորվեգիայում գործող Iran Human Rights ոչ կառավարական կազմակերպությունը հայտնել է, որ ցույցերի սկսվելուց ի վեր սպանվել է առնվազն 45 ցուցարար, այդ թվում՝ ութ անչափահաս։

Flightradar24 թռիչքների հետևման կայքն էլ հայտնել է, որ Շիրազ ուղևորվող Turkish Airlines-ի և Մաշհադ ուղևորվող Pegasus Airlines-ի ինքնաթիռները հինգշաբթի ուշ երեկոյան Իրանի օդային տարածք մտնելուց հետո հետ են վերադարձել։

Թուրքիան Իրանի հետ ունի մոտ 500 կիլոմետր երկարությամբ սահման և երկու երկրների միջև ունի երեք ակտիվ ցամաքային անցակետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի