Հայաստանում մի ընտանիք չկա, որից ՀԷՑ-ը փող չի գողացել․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.03.2026 | 19:43
«Դաբիցա» արեք` կռիվ չլինի. ագարակցին` Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 19:26
Էդուարդ Սպերցյանի դուբլը հաղթանակ է պարգևել «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈԻԹ
14.03.2026 | 19:08
Չեք պատկերացնի` ես ձեր հարցով ինչքան եմ զբաղվել. Փաշինյանը Մեղրիում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 19:00
Դպրոցում «ռեշոտկաներ» չպիտի լինեն, չպիտի խրախուսվի «պարազիտիզմը», այն պիտի պատրաստի կյանքին. Բլեյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 18:24
Իրանում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել ինտենսիվ ռեժիմով. ԱԳՆ
14.03.2026 | 18:02
Հրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում
14.03.2026 | 17:47
Մարտի 13-ին Մասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի. ՀՀ ԱԳՆ
14.03.2026 | 17:44
Հնդկական երկու գազատար լցանավ է անցել Հորմուզի նեղուցով՝ Իրանի թույլտվությամբ
14.03.2026 | 17:15
«Շատ տպավորիչ կառույց է». Փաշինյանը՝ Քաջարան-Ագարակ ճանապարհի թունելից դուրս գալուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 16:55
Հայաստանն ու Լեհաստանը Վարշավայում ստորագրել են գիտահետազոտական համագործակցության համաձայնագիր
14.03.2026 | 16:36
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը մտնում է վճռորոշ փուլ
14.03.2026 | 16:16
Երևանի 2 վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.03.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
14.03.2026 | 15:20
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.03.2026 | 15:00
Ջրափրկարարները հայտնաբերել են քաղաքացու դին
Բոլորը

«Այն փաստը, որ եղել են մարդիկ, որոնք Ամանորի գիշերն անցկացրել են հոսանքազրկված բնակավայրերում, ցույց է տալիս այն կառավարման արդյունքները, որը նախորդ շրջանում իրականացվել է Հայաստանի էլեկտրական ցանցերում»,- այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այն պրոցեսները, որ վերջին ամիսներին Դուք տեսել եք՝ սկսած մայիսից, հենց դրա արդյունքն են, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը չեն կատարել իրենց ներդրումային պարտավորությունները և, մասնավորապես, Հայաստանի մարզային բնակավայրերում։ Եթե վեց ամսվա ընթացքի պրոցեսները տեղի չունենային, հոսանքազրկված բնակավայրերի թիվը կլիներ ոչ թե Ձեր նշածը, այլ Ձեր նշածից երեք անգամ ավելի։ Ես հիմա շատ լուրջ կասկածներ ունեմ, որ այդ ամենը արվում էր երկար ժամանակ Հայաստանում քաղաքական դժգոհություններ գեներացնելու համար՝ թաքնված լինելով Հայաստանի առանցքային, կրիտիկական ենթակառուցվածքներից մեկի թիկունքում»,- նշեց Փաշինյանը և ներողություն խնդրեց բոլոր այն քաղաքացիներից, ովքեր Ամանորյա գիշերը մթության մեջ են դիմավորել։

«Ներողություն եմ խնդրում այն բանի համար, որ այդ որոշումը, որ ես կայացրել եմ մայիսին, և այն պետությունը, կառավարությունը և պետական մարմինները, այն որոշումները, որ կայացրել են հետագայում, այդ որոշումները չեն կայացրել երեք տարի առաջ, հինգ տարի առաջ, յոթ տարի առաջ։ Այդտեղ մենք սխալվել ենք, և մենք հիմա պետք է մեր սխալները ուղղենք։ Ռոմանոս Պետրոսյանի, իր գործընկերների և մեր մյուս գործընկերների գործունեության արդյունքում պարզվեց, որ Հայաստանի Հանրապետությունում չկա գոնե մի ընտանիք, որից Հայաստանի էլեկտրական ցանցերը նախորդող շրջանում փող չեն գողացել»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։