Ռուսական հարվածների հետևանքով Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի մարզերը գրեթե ամբողջությամբ հոսանքազրկվել են 

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Ռուսական զորքերը հունվարի 7-ի երեկոյան հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա, որի հետևանքով Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի մարզերը գրեթե լիովին հոսանքազրկվել են, հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը, գրում է Current time-ը։

Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Վլադիսլավ Գայվանենկոն հունվարի 8-ի առավոտյան գրել է, որ մարզի մի մասը դեռևս էլեկտրաէներգիա չունի։ Նա հավելել է, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ սպառողների էլեկտրաէներգիան վերականգնելու համար։

Դնեպրի քաղաքապետ Բորիս Ֆիլատովի խոսքով՝ այսօր Դնեպրում էլեկտրական տրանսպորտը կփոխարինի ավտոբուսներին։ «Ուկրզալիզնիցան» նախազգուշացրել է, որ տարածաշրջանի բոլոր գնացքներն անցնում են պահեստային դիզելային շարժիչների, չորս գնացք ուշացել է։

Առավոտյան Զապորոժիեի շրջանում էլեկտրաէներգիան վերականգնվել է։ «Զապորոժիեоբլէներգոյի» ղեկավար Անդրեյ Ստասևսկին հայտնել է, որ հունվարի 7-ին, ժամը 22:00-ի սահմաններում, տարածաշրջանը հոսանքազրկվել է՝ ռուսական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով։

«Վերականգնողական աշխատանքները սկսվել են անմիջապես և շարունակվել են ամբողջ գիշեր»,- նշել է նա։

Զապորոժիեի մարզային վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովի խոսքով՝ տարածաշրջանի բոլոր կաթսայատները էլեկտրաէներգիա ունեն և աշխատում են բնականոն ռեժիմով։ Ջեռուցումը շարունակում է  բնակիչների տներում։

Ռուսական զորքերը գիշերը հարձակվել են Ուկրաինայի վրա 97 անօդաչու թռչող սարքերով, որոնցից 70-ը «խոցվել կամ ճնշվել» են առավոտյան ժամը 8:00-ի դրությամբ, հայտարարել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։

Առավոտյան տարածված հաղորդագրության համաձայն՝ գրանցվել է ընդհանուր առմամբ 27 հարվածային անօդաչու թռչող սարքերի հարվածներ 13 վայրերում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի