Իրանը թույլ չի տա, որ թշնամական հռետորաբանությունն անպատասխան մնա․ բանակի ղեկավար

Լուրեր

09.01.2026 | 15:38
Վենեսուելայում սկսել են ազատ արձակել քաղբանտարկյալներն. Թրամփը հայտարարել է՝ դա արվում է ԱՄՆ խնդրանքով
09.01.2026 | 15:34
Կարեն Շաքարյանին զրկել են Արցախի հերոսի կոչումից․ նա մասնակցել էր Փաշինյանի կազմակերպած ուխտերթին
09.01.2026 | 15:29
Քննարկվել է միգրացիոն ռազմավարության նախագծի քաղաքացիության կոնցեպտի բաղադրիչը
09.01.2026 | 15:24
Աջապահյանի գործով մեղադրողն ազատվել է պաշտոնից
09.01.2026 | 15:16
«Սամվել Կարապետյանին ուզում են սևացնել»․ Դավիթ Ղազինյանն արձագանքում է Նիկոլ Փաշինյանին և Ռոմանոս Պետրոսյանին
09.01.2026 | 15:05
Հայտնի է՝ Ադրբեջանը հայկական ինչ ապրանքներով է հետաքրքրված // Հալեպ-Երևան չվերթ է չեղարկվել․ ԼՈՒՐԵՐ
09.01.2026 | 14:57
Ուղևորը ծեծի է ենթարկել հանրային տրանսպորտի վարորդին
09.01.2026 | 14:52
Turkish Airlines-ը չեղարկում է Ստամբուլ-Թեհրան չվերթները՝ սպասվող բողոքի ցույցերի պատճառով
09.01.2026 | 14:41
Քյարամյանը՝ նոր պաշտոնի նշանակվելու տեղեկությունների մասին
09.01.2026 | 14:29
Մեկ օրում բացահայտվել է 132 հանցագործություն, գրանցվել 8 ավտովթար
09.01.2026 | 14:20
Խամենեին հայտարարել է, որ Թրամփը տապալվելու է, նաև քննադատել իրանցի ցուցարարներին
09.01.2026 | 14:15
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու Արման Ծառուկյանը չի ստացել չեմպիոնական մենամարտ
09.01.2026 | 14:05
Միայն իմ բարոյականությունը կարող է ինձ կանգնեցնել. Թրամփը հայտարարել է՝ իրեն միջազգային իրավունք պետք չէ
09.01.2026 | 13:57
5-6 երեխա ունեցող ընտանիքների մեծ մասը գտնվում է մեր անապահովության համակարգում. Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.01.2026 | 13:49
ԱՄՆ-ն մտադիր է ցամաքային գործողություն իրականացնել Մեքսիկայում
Բոլորը

Իրանի բանակի ղեկավարը հայտարարել է, որ Թեհրանն իրանցի ժողովրդի դեմ թշնամական հռետորաբանության սրացումը համարում է սպառնալիք, և անպատասխան չի թողնի դրա շարունակությունը։ Mehr-ի հաղորդմամբ՝ ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Հաթամին այս մասին ասել է բանակի հրամանատարաշտաբային համալսարանի 86-րդ կուրսի ուսանողների առջև ունեցած ելույթում։

Հաթամին ներկայիս համաշխարհային ժամանակաշրջանը բնութագրել է որպես «նոր համաշխարհային կարգի ձևավորման» ջանք՝ նշելով, որ նման փորձերն անվտանգության մարտահրավերներ են ստեղծել համաշխարհային, տարածաշրջանային և ազգային մակարդակներում, ինչը հանգեցրել է անկայունության և անապահովության։

Անդրադառնալով Օսմանյան կայսրության փլուզմանը և «սարսափելի սիոնիստական ​​ռեժիմի» հաստատմանը՝ Իրանի բանակի գլխավոր հրամանատարը նշել է, որ դրանք Արևմտյան Ասիայում համաշխարհային տերությունների կողմից ձեռնարկված գործողություններից են։ Նա հիշեցրել է՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենն «Ալ-Աքսա փոթորիկ» գործողությունից հետո հայտարարել է, որ եթե Իսրայելի ռեժիմը գոյություն չունենար, այն պետք է ստեղծվեր։ Հաթամին ասել է, թե այս հայտարարությունը պատասխանում է նրանց, ովքեր հարցնում են, թե ինչու է Միացյալ Նահանգները շարունակում աջակցել Իսրայելի ռեժիմին՝ չնայած նրա հանցագործություններին։

Հաթամին Իրանի ժողովրդի կենսապահովման  հետ կապված բողոքի ցույցերը բնութագրել է որպես ԱՄՆ նախագահի կամ Իսրայելի վարչապետի հետ կապ չունեցող՝ գովաբանելով բնակչության վարքագիծը վերջին իրադարձությունների ժամանակ։ Նա ասել է, որ ժողովուրդը իմաստուն կերպով է գործել՝ հեռու մնալով անկարգություններից և հրաժարվելով հետևել ԱՄՆ նախագահի ու Իսրայելի վարչապետի ծրագրերին։

Անդրադառնալով Իրանի ներքին գործերին արտաքին միջամտությանը՝ Հաթամին ասել է, որ Իրանի զինված ուժերի պատրաստվածությունն այսօր շատ ավելի բարձր է, քան 12-օրյա պատերազմից առաջ։ Նա զգուշացրել է, թե «թշնամու ցանկացած սխալ հաշվարկ կհանդիպի ավելի վճռական պատասխանի», և որ «ցանկացած ագրեսորի ձեռքերը կկտրվեն»։

Հաթամին նաև Իրանի դեմ ցանկացած ագրեսիայի ակտ որակել է որպես հեռահար հետևանքներ ունեցող՝ հայտարարելով, թե Իրանի բանակը կգործի ամբողջ ուժով՝ պաշտպանելու երկրի անկախությունը, տարածքային ամբողջականությունը և քաղաքական համակարգը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  զգուշացրել էր Իրանին, որ եթե Թեհրանը «բռնի կերպով սպանի խաղաղ ցուցարարներին», Միացյալ Նահանգները «կգա նրանց օգնության»:

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի